Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն 2021 նախագծի շրջանակում Արևելյան դպրոցի 3․4 դասարանի սովորողները հյուրընկալեցին սովորող Արա Հարությունյանի պապիկ Արա Ամիրյանին։
Հանդիպումն սկսվեց քայլք-զրույցով։ Սովորողները Արա պապիկին ցույց տվեցին դպրոցը, դպրոցի շրջակայքը, քայլեցին դեպի Վերնատուն։
Քայլային խոսք ու զրույցին հաջորդեց մարզական զրույց-քննարկումը։

Բոլորը սպասում էին մարզական գործունեությանը։ Այն սկսվեց Արևելյան դպրոցի բակից՝ նախավարժանքով։ Քայլք-նախավարժանքը մեզ հասցրեց Մայր դպրոցի Քանդակների պուրակ։

Տե՛ս ֆբ ուղիղ հեռարձակումը։

Բացահայտում էր այն, որ այդքան լավ վազորդներ ունենք։
Համոզվելու համար դիտեք ֆբ ուղիղ հեռարձակումն ու ստորև՝ փոխանցումավազքը։

Ուշադրություն դարձրե՛ք սովորողների հայացքին, ժպիտին, ոգևորությանը։ Նրանց համար Արա պապիկը ոչ միայն մարզիկ էր, այլև հոգատար պապիկ, ով ուշադրությամբ, սիրով հետևում էր երեխաների քայլքին, շնչառությանը, խոսքին։
Դասարանի և Արա պապիկի ցանկությունները նույնանում էին։ Հրավիրեցինք նրան մասնակցելու մեր գարնանային ճամփորդություններին, ինչը սիրով ընդունվեց։ Պատկերացրե՛ք, թե ինչքա՜ն ենք ուզում՝ գարունը շուտ գա։
Շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ փոխանցեցիք մեզ, Արա պապիկ։ Մարզանքից, վազքից առաջ դա սերն էր։ Մենք Ձեզ շատ սիրեցինք ))))

Ստորև՝ սովորողների արձագանքը մարզական օրվան․

  1. Աբրահամյան Գրիգ
    Բոլորս միասին շատ լավ ու հետաքրքիր օր ունեցանք։ Շնորհակալություն Արայենց ընտանիքին։
  2. Ալեքսանյան Լիլի
    Նա մեզ պատմեց, որ սկսել է սպորտի գնալ 14 տարեկանից; Ինձ համար շատ լավ օր էր։
  3. Արմինա Էմին
     Մենք դիմավորեցինք Արայի պապիկին և ցույց տվեցինք մեր դպրոցը։ 
  4. Բեգլարյան Էրիկ
    Ես շատ կուզենամ,որ Արա պապիկը հաճախ մեզ հյուր գա:
  5. Գալստյան Անգելինա
    Շատ հետաքրքիր օր ունեցանք ,որի համար շնորհակալ ենք Արա պապիկին:
  6. Գրիգորյան Գրիգոր
    Շատ հավես մարզական օր ունեցանք: Շնորհակալություն Արայի մայրիկին, որ հրավիրեց պապիկին մեզ հյուր:
  7. Զեյնալյան Վանեսսա
     Մարզական օրվանից հետո մենք դարձանք մի քիչ ավելի ուժեղ և մարզված:
  8. Թանաշյան Միքայել
  9. Խաչատրյան Էդմոն
    Շատ շնորհակալ ենք Արա պապիկին , որ մեզ լավ բաներ սովորեցրեց։
  10. Հարությունյան Արա
    Այդ օրը շատ մարզական էր և մենք ունեցանք բարձր տրամադրություն։
  11. Հարությունյան Արման
  12. Մնացականյան Միքայել
  13. Յուզբաշյան Վահե
    Մենք իմացանք, որ վազելն օգտակար է առողջության համար, ուժեղացնում է ոտքի մկանները և սրտամկանը։
  14. Պետրոսյան Լաուրա
    Ուրբաթ օրը մենք հյուր ունեինք՝ Արայի պապիկը։ Շրջեցինք դպրոցում ծանոթացրեցինք և հետաքրքիր զրույց ունեցանք։
  15. Սահակյան Նարեկ
    Շատ ուրախ ու հաճելի օր ունեցանք։ Ունեցանք, շնորհակալություն Արայի պապիկին։
  16. Տեր-Մարգարյան Մարիա
    Շատ-շատ շնորհակալություն Արայի պապիկին անհավանական օրվա համար։