Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն 2021 նախագծի շրջանակում Արևելյան դպրոցի 3․4 դասարանի սովորողները իրականացրեցին թթուդրիկի ծեսը։
Այս տարին տարբերվեց նրանով, որ թթուն դրվեց անհատական-անվանական տարաներով։
Սովորողները պատրաստեցին անվանական կտրոններ, ամրացրեցին դրանք տարաների վրա։
Իրականացվեց թթվային բանջարեղենների հետազոտություն խոշորացույցերի միջոցով, պատրաստվեց աղաջուրը, դիտարկվեց պատրաստման ընթացքը։ Թթուն պահեստավորվեց դպրոցի նկուղում՝ սպասելով հարիսայի ծեսին (նոյեմբերի 27)։
Սովորողները թթվային ընթացքն ամփոփեցին անհատական բլոգներում՝ ստեղծելով թթվային արկած-պատումներ՝ կից ներկայացնելով Paint ծրագրով արված աշխատանքներ։
Սովորողների աշխատանքային ամփոփ փաթեթը՝ հղմամբ։
Թթուդրիկի պատրաստման ընթացքը՝ ստորև․