Վայր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Տևողությունը՝ նոյեմբերի 18-19
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 3․4 դաս․ սովորողներ

Նպատակը

  • Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն 2021 նախագծով գործունեության իրականացում
  • տեսածը բնորոշելու հմտությունների դիտարկում, զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • լրագրողական հմտությունների զարգացում

Գործունեության նկարագրություն

Սովորողները դիտարկում են, թե որոնք են սեբաստացուն բնորոշ հատկանիշները՝ ժպիտ, թե զայրույթ, ազատություն, թե հակառակը, ակտիվություն, թե ձանձրույթ․․․։
Ներառվելու են սովորողները, սեբաստացի ծնողները, ուսուցիչները։
Սովորողները շրջելու են դպրոցում, իրականացնելու են հարցումներ, վարելու են հարցազրույցներ։
Թվարկված բոլոր հատկանիշները համեմատվելու են, ընտրվելու են յոթ՝ հաճախակի նշված բնորոշումները։
Արդյունքները ներկայացվելու են վիճակագրության և համապատասխան հոդվածի տեսքով։

Անհրաժեշտ պարագաները

  • համակարգիչ
  • ձահնագրող սարքեր
  • գրառման նոթատետրեր

Ամփոփումը՝ դասարանական բլոգում, ենթակայքում, կայքում։