Համապատասխան աշխատակարգի՝ նոյեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում ուսումնական գործունեությունը կազմակերպվեց ընտանեկան դպրոցներում։ Շաբաթվա ընթացքում իրականացվեցին առցանց տեսադասեր։ Կազմակերպվեցին տեսադասեր օտար լեզուներից և հայոց լեզվից․

Համապատասխան նոյեմբերի 1-5-ի գործունեության նկարագրության ՝ սովորողներն ընտրել են առաջարկվող գործունեությունները՝ ըստ իրենց նախասիրության։ Գործունեություններն ունեցել են ոչ միայն նախագծային, այլև առարկայական բովանդակություն։ Սովորողներին առաջարկվել են մաթեմատիկական առցանց խաղեր, բառակազմական, ծիսական, Paint ծրագրով աշխատանքներ և այլն։
Պետք է փաստեմ, որ գործունեության բազմազանության դեպքում սովորողներն ավելի ազատ են, իրենք են որոշում, թե առաջարկվող գործունեություններից որն ընտրեն։ Դա նրանց տալիս է ստեղծագործելու, ազատ արտահայտվելու հնարավորություն։ Դասավանդողի համար ամփոփումն էլ ավելի հետաքրքիր ընթացք է ստանում, քանի որ ամփոփ փաթեթներն իրենց ընդգրկմամբ բազմաբնույթ են ստացվում։
Շաբաթվա ընթացքում իրականացվել է բլոգային համակարգի ստուգատես։ Այդ ընթացքում դիտարկվել են սովորողների անհատական բլոգները։ Էլ․ հասցեի միջոցով ուղղվել են սովորողներին նամակներ՝ անհրաժեշտ դիտարկումներով, բլոգային կարգավորումների օժանդակ փաթեթներով։
Ստորև սովորողների ընտրած գործունեությունների արդյունքներն են՝ համապատասխան բլոգային պատումների։

Ընթերցողական նախագիծ
ամփոփում

  • Արմինա Էմին
    Ընթերցողական նախագծի շրջանակում ես կարդում եմ «Օզի զարմանահրաշ կախարդը» գիրքը, որը ինձ փոխանցել է Էդվինը: Այն ինձ շատ դուր է գալիս:
  • Էրիկ Բեգլարյան
    Արան ինձ փոխանցեց «Ռոբին Հուդի արկածները» հեքիաթը:Այս աշնան արձակուրդին կարդացի այդ հետաքրքիր գիրքը:
  • Նատալի Գալստյան
    Հեռու հյուսիսի բարձր լեռներում, ուր գիշերվա երկինքը Հյուսիսափայլն է զարդարում պես- պես նախշերով, Արենդել անունով մի փոքրիկ թագավորություն կար:
  • Գրիգոր Գրիգորյան
    Ուսումնական նախագծի շրջանակներում ընթերցել եմ Հովհաննես Թումանյանի «Ոսկեծամիկը» հեքիաթը: Այս հեքիաթը ինձ է փոխանցել իմ դասընկերուհի Լաուրան:
  • Վիկտորիա Հովսեփյան
    Այսօր ավարտեցի Վարդան Այգեկցու և Մխիթար Գոշի առակների հավաքածուի ընթերցումը։ Գիրքը շատ հետաքրքիր էր և ուսուցողական։ 
  • Լաուրա Պետրոսյան
    Գրիգորը ինձ փոխանցեց Ղ․Աղայանի «Անահիտ» գիրքը։Քանի որ ես շատ եմ սիրում ընթերցել, մեծ հետաքրքրութամբ սկսեցի կարդալ։
  • Մարիա Տեր-Մարգարյան
    Ամփոփումը՝ տեսապատումով։
  • Նարեկ Սահակյան
    Ամփոփումը՝ տեսապատումով։


Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն 2021
Շնորհավորական մեդիա-բացիկներ

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն 2021
Ընտանեկան թթուդրիկ

Հայոց լեզու