Հեռավար սովորողին ուղարկվում են աշխատանքները փաթեթներով՝ մեկամսյա գրաֆիկով։
Տեսանյութերը հրապարակվում են սովորողի բլոգում։

Ամսվա ավարտին կազմակերպվում է ևս մեկ ամփոփ հանդիպում, որի ընթացքում դասավանդողն ամփոփում է սովորողի կատարած մեկամսյա գործունեության փաթեթը՝ տրամադրելով նորը։

Ուսումնական ռեսուրսներառաջադրանքներ

Մաթեմատիկական փաթեթ
Առ․ 26-36

Հայոց լեզու
Էջեր 17-26

Ընթերցարան
Ընթերցի՛ր «Փափուկ ձյուն» և «Ոսկու կարասը» ստեղծագործությունները։
Կատարիր առաջադրանքները (էջ 8-15)
Դիտի՛ր տեսանյութը ձյան մասին  և պատրաստիր տեսանյութ ՝ պատմելով ձյան մասին։

Ես և շրջակա աշխարհը
Ընթերցիր ԹԵՄԱ 2, ԴԱՍ 1-ը (էջ 11-14)
Կատարիր առաջադրանքները՝ ներկայացնելով, պատմելով տեսանյութի օգնությամբ։

Նկարչական գործունեություն
Պատկերիր ընտանիքիդ անդամներին:

Տեխնոլոգիական գործունեություն
Փորձիր ձեռքի տակ եղած միջոցներով ստեղծել տոհմածառ
(օրինակը տե՛ս Ես և շրջակայի դասագիրք, էջ 14):

Շախմատ
Զինվորներ
Վերհիշենք խաղաքարերը։
Ցույց տուր շախմատի խաղային դիրքերը շախմատային խաղատախտակին։

Մարզական գործունեություն
Վարժություններ պարանոցի և ուսագոտու համար
Կատարի՛ր վարժությունները՝ արդյունքը հրապարակելով բլոգում՝ տեսանյութի օգնությամբ։