
Համապատասխան արտակարգ պայմաններում ուսումնական գործի կազմակերպման ուղեցույցի՝ ուսումնական արձակուրդը երկարաձգվում է մեկ շաբաթով՝ մինչ նոյեմբերի 7։
Ստորև՝ նոյեմբերի 1-5-ի ուսումնական գործունեության կազմակերպման ուղեցույցը, նկարագրությունը։
3․4 դասարանի սովորողները շաբաթվա գործունեությունը կազմակերպելու են բլոգային հարթակի, տեսադասերի օգնությամբ։
Հիմքում ունենալով ուսումնական արձակուրդի նախադրյալը՝ ամենօրյա տեսադասեր չեն լինելու։ Գործունեության արդյունքը սովորողները հրապարակելու են անհատական բլոգներում։ Ամփոփումը՝ դասարանական բլոգում, ենթակայքում, կայքում։
Յուրաքանչյուր սովորող հնարավորություն կունենա նոյեմբերի 1-5-ը, ժամը 13։00-15։00 այցելել Արևելյան դպրոց՝ ֆիզիկական միջավայրում մասնակցելով որևէ գործունեության։ Պատասխանատուներն են երկարացված օրվա կազմակերպիչները։
Շաբաթվա ուսումնական նախագծեր
Ուսումնական աշուն 2021
Ընթերցողական նախագիծ
Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն 2021
Շաբաթվա գործունեության նկարագրություն
- Սեբաստացու ծնունդը
Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն 2021
Միայն մենք չէ, որ ծննդյան օր ունենք։ Մեր կրթահամալիրը ևս նշում է իր ծնունդը նոյեմբեր ամսին։
Ընթերցելով, տեղեկանալով դպրոցի պատմության մասին՝ պատրաստիր շնորհավորական մեիդա-բացիկ (Paint ծրագրով)՝ շնորհավորելով քո դպրոցին ծննդյան տոնի առթիվ։ Արդյունքը հրապարակիր բլոգում։ - Ես թթու դնել գիտեմ
Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն 2021 նախագծի շրջանակում իրականացնում ենք ընտանեկան թթուդրիկ։ Ընտանիքի անդամները մեծ սիրով կվայելեն քո պատրաստած թթուն։ Արդյունքը ներակայացրու տեսանյութի կամ լուսանկարչական պատումի տեսքով։ - Ընթերցողական նախագծի ամփոփում
Ամփոփելով Ընթերցողական նախագիծը՝ ներկայացնում եք, թե ի՞նչ գիրք եք ընթերցել նախագծի շրջանակում։ Դուր է եկել այն, թե ոչ, խորհուրդ կտայիք ընթերցել ընկերոջը, թե հակառակը և այլն։ Չմոռանաս պատումում նշել, թե ով է քեզ փոխանցել այդ գիրքը։ Պատումին կից հրապարակիր նաև գրքի սյուժեին վերաբերող նկար՝ արված Paint ծրագրով։ - Մաթեմատիկական առցանց խաղեր
Գումարենք-հանենք խաղալով
Ընտրի՛ր խաղը և հաշվի՛ր - Բլոգային համակարգի ստուգատես
Շաբաթը լավ հնարավորություն է անհատապես սովորողների բլոգները կրկին դիտարկելու համար։
Շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր սովորող կստանա նամակ, որում նշված կետերով կկարգավորենք բլոգներում թերությունները, եթե այդպիսիք կան։ - Սովորենք նորը պատմությունից
Աղբյուր՝ Քան ակադեմիա
Բաժին՝ Լուսանկարներ
Լուսանկարչությունից առաջ
Աշխարհը լուսանկարների միջոցով