Հեռավար ուսումնական գործունեության հինգերորդ օրն ընթացել է համապատասխան աշխատակարգի։
Առցանց գործունեությունն իրականացվել է Teams հարթակում։
3․4 դասարանի 28 սովորողներից 21-ը ներկա են եղել տեսադասին։
Տեսադասը տևել է 10։00-13։50՝ 10 րոպե ընդմիջումներով։
Իրականացվել են հայոց լեզվի, տեխնոլոգիական գործունեության, շրջակա աշխարհի պարապմունքներ։
Այն սովորողները, ովքեր տեխնիկական կամ այլ պատճառներով չեն կարողացել միանալ տեսադասերին, շաբաթվա գործունեությունը ներկայացնելու են բլոգային պատումների տեսքով։

Շրջակա աշխարհ

Նախապես դիտելով մուլտֆիլմը՝ իրականացրել ենք առցանց քննարկում։

Տեխնոլոգիական գործունեություն

Օգտվելով օժանդակ տեսանյութից՝ ձեռքի տակ եղած միջոցներով, տերևներով պատրաստել ենք ոզնի։

Հայոց լեզու

Անդրադարձել ենք հարցական դերանուններին, գրությանը, դիտարկել առանձնահտկությունները, քննարկել, լրացրել փաթեթի 15-րդ էջի առաջադրանքները։