Հեռավար ուսումնական գործունեության երկրորդ օրն ընթացել է համապատասխան աշխատակարգի։
Առցանց գործունեությունն իրականացվել է Teams հարթակում։
3․4 դասարանի 28 սովորողներից 19-ը ներկա են եղել տեսադասին։
Տեսադասը տևել է 10։00-13։30՝ 10 րոպե ընդմիջումներով։
Իրականացվել են մայրենիի, մաթեմատիկական գործունեության, ռուսերենի, շրջակա աշխարհի պարապմունքներ։
Այն սովորողները, ովքեր տեխնիկական կամ այլ պատճառներով չեն կարողացել միանալ տեսադասերին, շաբաթվա գործունեությունը ներկայացնելու են բլոգային պատումների տեսքով։

Մայրենի

«Խնկոյանական օրեր» նախագծի շրջանակում կատարվել է Փեսացու մուկը ստեղծագործության ընթերցում, քննարկում։ Առաջադրանքների առցանց լրացման ամփոփ ֆայլերը կներկայացվեն բլոգային պատումներով՝ սովորողների անհատական բլոգներում։

Մաթեմատիկական գործունեություն

Իրականացվել է մաթեմատիկական փաթեթի խնդիրների առցանց լրացում, քննարկում։
Խնդիրների քննարկումն ամփոփվել է դրանց պատկերմամբ՝ Paint ծրագրի օգնությամբ, խնդիրների փոփխմամբ։

Շրջակա աշխարհը

Նախապես դիտելով մուլտֆիլմը՝ կազմակերպել ենք առցանց քննարկում։

Ռուսերեն

Ունեցել ենք առցանց տեսադաս Գայանե Գամլետովնայի հետ։
Քննարկել ենք ռուսերենի ֆլեշմոբի առաջադրանքները։