Հեռավար ուսումնական գործունեության առաջին օրն ընթացել է համապատասխան աշխատակարգի։
Առցանց գործունեությունն իրականացվել է Teams հարթակում։
3․4 դասարանի 28 սովորողներից 22-ը ներկա են եղել տեսադասին։
Տեսադասը տևել է 10։00-14։50՝ 10 րոպե ընդմիջումներով։
Իրականացվել են մայրենիի, մաթեմատիկական գործունեության, համակարգչային ուսուցման, առցանց շախմատի պարապմունքներ։
Այն սովորողները, ովքեր տեխնիկական կամ այլ պատճառներով չեն կարողացել միանալ տեսադասերին, շաբաթվա գործունեությունը ներկայացնելու են բլոգային պատումների տեսքով։

Մայրենի
Քննարկել ենք մայրենիի հոկտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքները։

Մաթեմատիկա
Կատարել ենք մաթեմատիկական փաթեթի առցանց լրացում, առաջադրանքների քննարկում։

Համկարգչային ուսուցում
Դիտարկել ենք Word ծրագրից մեր ընդհանուր հմտությունները։
Սովորել ենք տեքստին կից հրապարակել լուսանկար, ենթարկել այն խմբագրման։

Շախմատ
Դիտարկել, ուսումնասիրել ենք Chess.am կայքի առանձնահատկությունները, հնարավորությունները։
Իրականացրել ենք շախմատային խաղ Chess.am կայքում։
Քայլ առ քայլ խաղալով՝ հանդիպել ենք պատային դիրքի՝ այդ կերպ ավարտելով մոտ մեկ ժամ տևող խաղը։

Հ․գ․
Տեսանյութերում ձայնի բացակայությունը տեխնիկական խնդիր է։
Տեսագրությունը կատարվել է զուգահեռ՝ հեռախոսից։
Պատճառն այն է, որ Teams հարթակում ձայնագրվող տեսանյութերը վերջին շրջանում չեն պահպանվում։
Որպեսզի հեռախոսի և համակարգչի զուգահեռ օգտագործումը լրացուցիչ աղմուկ չառաջացնի,

հեռախոսի ձայնն իջեցվել է՝ այդ կերպ լսելի չդառնալով։ Հաջորդիվ խնդիրը կլուծվի։