Վայր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան»  գրադարանի կենտրոնական ընթերցասրահ
Տևողությունը՝ 12։00-13։00
Հանդիպման մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 3․4 դաս․ սովորողներ

Նպատակը

  • Հանդիպում գրող, մանկագիր Հելեն Ավագյանի հետ
  • Ծանոթացում, զրույց-քննարկում
  • Սովորողների ընթերցած բանաստեղծությունների քննարկում
  • Քայլք Սարալանջով դեպի Արևելյան դպրոց
  • Մեդիամիջավայրի, ուսումնական բաց հարթակների, Վերնատան ներկայացում

Գործողությունների ընթացք

Սովորողները , դասվարը

  • ընթերցում են Հելեն Ավագյանի ստեղծագործությունները գրադարանի տրամադրած գրքերից
  • քննարկում են դասարանում , առաջ քաշում հարցադրումներ, կարծիքներ
  • Paint ծրագրի օգնությամբ ստեղծում են կոլաժներ՝ փորձելով պատկերել ստեղծագործական կերպարներին՝ արև, հնդկահավ, մայրիկին, անձրևը և այլն
  • հեղինակի հետ հանդիպումից հետո հրապարակում են բլոգային պատումներ՝ կից հրապարակելով Paint ծրագրով աշխատանքները

«Տիգրան Հայրապետյան»  գրադարանի նախագիծը
Հելեն Ավագյանի ֆբ էջը
Հելեն Ավագյան․ Գրադարակ

Ամփոփումը՝ դասարանական բլոգում, ենթակայքում, կայքում։