
Հեռավար սովորողին ուղարկվում են աշխատանքները փաթեթներով՝ մեկամսյա գրաֆիկով։
Տեսանյութերը հրապարակվում են սովորողի բլոգում։
Համապատասխան ֆիզիկական միջավայրում կազմակերպվող ուսումնական գործունեության՝ հեռավար ուսուցմամբ սովորողը մասնակցում է որևէ (կամ մի քանի) գործունեության՝ Viber հարթակի օգնությամբ։
Նման հանդիպումների արդյունքում հեռավար սովորողը «դասարանում» է՝ ընկերների հետ։
Ամսվա ավարտին կազմակերպվում է ևս մեկ ամփոփ հանդիպում, որի ընթացքում դասավանդողն ամփոփում է սովորողի կատարած մեկամսյա գործունեության փաթեթը՝ տրամադրելով նորը։
Տեսադասերի ժամանակացույց
համապատասխան ֆիզիկական հարթակում իրականացվող ուսումնական գործունեության աշխատակարգի
- Հոկտեմբերի 12
Սեպտեմբեր ամսվա աշխատանքների ամփոփում առցանց հանդիպմամբ
14։00-15։00
Ուսումնական ռեսուրսներ, առաջադրանքներ
Մաթեմատիկական փաթեթ
Առ․ 16-25
Հայոց լեզու
Էջեր 11-16
Ընթերցարան
Ընթերցի՛ր «Չափարծիտ» ստեղծագործությունը
Կատարիր առաջադրանքները (էջ 6-7)
Դիտի՛ր տեսանյութը թռչունների մասին և պատրաստիր տեսանյութ ՝ պատմելով նրանց մասին։
Ես և շրջակա աշխարհը
Ընթերցիր ԴԱՍ 2-ը (էջ 6-10)
Կատարիր առաջադրանքները՝ ներկայացնելով, պատմելով տեսանյութի օգնությամբ
Նկարչական գործունեություն
Պատկերիր թռչունների
Տեխնոլոգիական գործունեություն
Փորձիր ձեռքի տակ եղած միջոցներով (կտորե բարձիկ, ասեղներ և այլն) պատրաստել թռչուններ
Շախմատ
Թագուհի և նավակ
Վերհիշենք խաղաքարերը։
Ցույց տուր խաղային դիրքեր, որոնց դեպքում թագուհին և նավակը կարող են միմյանց հարվածել։
Մարզական գործունեություն
Շնչառական վարժություններ
Կատարի՛ր վարժությունները՝ արդյունքը հրապարակելով բլոգում տեսանյութի օգնությամբ։