Արևելյան դպրոցի 3․4 դասարանում ուսումնական
գործունեությունն իրականացվում է փաթեթների օգնությամբ։
Այդ փաթեթներն օգտագործվում են թղթային և առցանց տարբերակներով։
- Մաթեմատիկա
Մաթեմատիկական ուս․ գործունեությունն իրականացվում է Լուսինե Փաշայանի կազմած փաթեթով՝ նախատեսված 3-րդ դասարանցիների համար։ Փաթեթը խմբագրվել է, վերածվել 2 մասի։ Համապատասխանեցվել է 3․4 դասարանի սովորողներին։ 1-ին մասը նախատեսված է 1-ին, 2-րդ մասը՝ 3-րդ ուս․ շրջանների համար։
Մաթեմատիկական գործունեության հիմնական բաղադրիչներն են․
- մաթեմատիկայի ամենամսյա ֆլեշմոբերին մասնակցելը
- ֆլեշմոբի խնդիրների գործնական լուծումը, կիրառումը, քննարկումը
- բացօթյա գործունեության կազմակերպումը
- մաթեմատիկական խնդիրների ստեղծումը՝ համապատասխան միջավայրում եղած իրերի, առարկաների, անձանց
- համեմատությունների, չափումների իրականացումը՝ ձեռքի տակ եղած միջոցների կիրառմամբ՝ կշեռք, մետր, խոշորացույց և այլն
- բանավոր մաթեմատիկայի գործունեության կազմակերպումը՝ ընտրությամբ գործունեության խմբում և դրանից դուրս։
- Ընթերցարան
Ընթերցարանի աշխատանքը ևս կազմակերպվում է գիրգ-փաթեթի և բլոգային հարթակի օգնությամբ։ Որպես գիրք փաթեթ՝ կիրառելի է Աիդա Պետրոսյանի «Արևքուրիկ»-ը, բլոգային հարթակում՝ Մանուշակ Աբրահամյանի կազմած փաթեթը՝ 2 մասից, Անահիտ Հարությունյանի կազմած նախագծային ուսուցման ընթերցարանը։ Այս ամենին զուգահեռ՝ նախագծային գործունեությունը՝ սկսած հորինուկների փաթեթներից մինչ ընթերցողական նախագծեր, ռադիո-ձայնագրություններ և այլն։ - Հայոց լեզու
Գործունեությունն իրականացվում է երկու փուլով՝ բլոգային և գիրք-փաթեթով՝ շաբաթը երկու անգամ։ Որպես գիրք փաթեթ՝ կիրառելի է Մարիետ Սիմոնյանի «Հայոց լեզու» աշխատությունը։ Այն բավականին մատչելի է, հետաքրքիր և խաղային։ Բլոգային հարթակում կգտնեք հրապարակումներ, որոնք առավել քերականական բնույթ ունեն՝ բառերի կազմություն, ուղղագրություն, տեքստերի կետադրություն, բառային, տեքստային վերլուծություններ և այլն։
Վերը նշված կետերը անընդհատ փոփոխվում են։
Դա պայմանավորված է կրթահամալիրյան նախագծերի բազմազանությամբ
և դրանց հաճախակի իրագործմամբ։