Մասնակիցներ ՝Արևելյան դպրոցի 3․4 դաս․ սովորողներ
Վայրը՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարան, կենտրոնական ընթերցասրահ
Ժամանակահատված ՝ երկու ամիսը մեկ անգամ (մեկամսյա տևողությամբ)
Առաջին փուլի մեկնարկ՝ հոկտեմբերի 5
Առաջին փուլի ամփոփում՝ նոյեմբերի 1-5՝ ընտանեկան դպրոցներում

Նպատակ

  • ընթերցման ունակությունների զարգացում, գնահատում, ուսումնասիրում
  • սովորողների միջև փոխշփման զարգացում, ամրապնդում
  • միմյանց ճանաչելու հնարավորությունների ընդլայնում
  • ամեն ամիս նոր գրքի (առակ, հեքիաթ, պատմվածք և այլն) ընթերցում, քննարկում
  • քննադատական, վերլուծական, հետազոտական հմտությունների դիտարկում, զարգացում

Իրականացման եղանակներ

Առաջին փուլ
Սովորողները և դասվարը, պատահականության սկզբունքով՝ վիճակահանությամբ, կազմում են զույգեր։ Զույգերը փոխանակվում են գրքերով։
Փոխանակված գրքերը մասնակիցներն ընթերցում են երկու շաբաթվա ընթացքում։ Ավարտելով ընթերցումը՝ սովորողները հրապարակում են ռադիո-պատումներ, տեսանյութեր կամ բլոգային պատումներ ընթերցած գրքի մասին։
Շատ կարևոր է, թե յուրաքանչյուրն ինչպես է վերաբերվում գրքին։ Գրքերը միմյանց վերադարձնելիս դասարանում լսում, դիտում, քննարկում ենք պատումները, ուսումնասիրում բլոգային հրապարակումները։ Նման քննարկման արդյունքում կբացահայտենք մեր ընկերների նախասիրությունները ընթերցողական նյութերի վերաբերյալ։ Դա կօգնի, որ նախագծի հաջորդ փուլում մեր ընկերների համար ավելի համապատասխան գրքեր ընտրենք։
Գրքերը վերադարձնելիս ընթերցող զույգերը փոխանակվում են նվերներով՝ ի նշան շնորհակալության։

Երկրորդ փուլ
Նախագծի երկրորդ փուլն ունի արտադասարանական բնույթ։ Այն իրականացնելու ենք Արևելյան դպրոցի որևէ դասարանի սովորողների հետ։

Երրորդ փուլ
Երրորդ փուլում համագործակցելու ենք ՄՍԿՀ-ի կրտսեր դպրոցներից որևէ մեկի հետ ։

Գործունեության ոլորտներ

  • Մայրենի
  • ՏՀՏ

Անհրաժեշտ պարագաներ

  • Գրքեր
  • տեսա-ֆոտո նկարահանող սարքեր
  • նվերներ

Ամփոփումը՝ Մայիսյան հավաքի շրջանակներում՝ դասարանական բլոգում, ենթակայքերում, կայքում։

Մուտք
Այցելություն Տիգրան Հայրապետյան գրադարան
Հոկտեմբերի 5