«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսոումնական գործընթացը բաղկացած է չորս շրջաններից: Ուսումնական շրջանները համակարգվում են կրթահամալիրի օրացույցին համապատասխան: Յուրաքանչյուր շրջան ունի հստակ ժամանակացույց.

  • Առաջին ուսումնական շրջան
    սեպտեմբերից դեկտեմբեր
  • Երկրորդ ուսումնական շրջան
    հունվար
  • Երրորդ ուսումնական շրջան
    փետրվարից մայիս
  • Չորրորդ ուսումնական շրջան
    հունիսից օգոստոս

Հեղինակային կրթական ծրագրի էական բաղադրիչը նախագծային ուսուցումն է: Համապատասխան ժամանակացույցի՝ ուսումնական շրջաններից յուրաքանչյուրն ունի նախագծային հստակ ընդգրկում: Կան նախագծեր, որոնք սահմանված են կրթահամալիրի օրացույցով, և դրանց իրականացումը կրում է պարտադիր բնույթ: Այդպիսի նախագծերից են «Ես», «Կոմիտասյան օրեր», «Սեբաստացու օր։ Կրթահամալիրի տոն», «Խնկոյանական օրեր» և այլն (տե՛ս նախագծային փաթեթ 2-րդ դաս․, 3-րդ դաս․
Յուրաքանչյուր դասավանդող, վարելով դասարանական բլոգ, նախապես համակարգում է տվյալ ուս. տարվա նախագծերը, հրապարակում դրանք դասարանական օրացույցում:
Համակարգելով 1-3-րդ դասարանների դասվարների՝ առաջին ուսումնական շրջանի նախագծերը, պետք է արձանագրել, որ

  • մեծ մասը նախագծերը հրապարակել են ոչ թե առանձին ուսումնական շրջաններով, այլ ամբողջ տարվա ուսումնական օրացույցով
    Տվյալ դասավանդողների բլոգներում օրացույցը համակարգված է, հստակեցված՝ համապատասխան շրջանների և ամիսների, յուրաքանչյուր ամիս՝ համապատասխան նախագծի:

  • մեծ մասմաբ ընդգրկված են օրացուցային նախագծերը
    Դժվար էր գտնել այլ նախագծեր: Դրա պատճառն այն է, որ շատ նախագծեր ի հայտ են գալիս հենց գործունեության ընթացքում: Այսինքն, նախապես դրանց պլանավորումը գրեթե հավաստի չէ: Նման նախագծերի ուսումնասիրությունը առավել արդյունավետ կլինի տվյալ ուսումնական շրջանի հաշվետվությունը դիտարկելու ընթացքում:
    Միաժամանակ, կային նախագծեր, որոնք վերնագրային կառույցով նշված են, բայց կցված չէ հղումը։ Այդպիսի նախագծերից են «Շարոց թաթխիկ-սուջուխի ծես», «Չրի ծես», «Հորինուկներ» ստեղծագործական երևակայության նախագիծ» և այլն։ Այս նախագծերը զետեղված են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների օրացույցում և առավել հաճախադեպ էին Արևմտյան դպրոց-պարտեզի օրացույցում։

  • նախագծային փաթեթները (այստեղ՝ օրացույց) անընդհատ լրացվում են
    Դրա պատճառն այն է, որ դասավանդողն անընդհատ ուսուցման դաշտ է բերում հեղինակայինը:

  • նախագծերը ,մեծ մասամբ, կրկնվում են
    Կրկնվել ասելով նկատի չունենք օրացուցային ժամանակահատվածը (այդ պարագայում բնական է), այլ բովանդակությունը: Բայց դա էլ մեծ խոչընդոտ չէ, քանի որ յուրաքանչյուր դասարան, յուրաքանչյուր սովորող անհատականություն է: Յուրաքանչյուր դասավանդող իր մոտեցումն է ցուցաբերում նախագծին, և դա ամենից լավ արտահայտվում է հենց գործնականում՝ իրականացման ընթացքում և արդյունք արձանագրելիս:
    Նմանատիպ մոտեցման արդյունքում ստացվում են նախագծային բովանդակությամբ նույն, բայց բազմաբնույթ արդյունք ապահովող նախագծեր:

Ուսումնասիրության արդյունքում փորձեցինք առանձնացնել քիչ թե շատ հետաքրքիր նախագծեր։
Որպես այդպիսիք՝ կարող ենք նշել Թամարա Մարիմյանի «Խաղողի գինու արարման ծես», Կարինե Խառատյանի «Կառուցողական խաղերը կրտսեր տարիքում» նախագծերը։

«Խաղողի գինու արարման ծես» ճամփորդական նախագիծը համակարգված է, առկա են անհրաժեշտ բոլոր հղումները։ Նախագիծն ունի համագործակցային բնույթ։ Նպատակը, բովանդակությունը, իրականացման ընթացքը հստակ են, կանոնակարգված։ Կցված են անհրաժեշտ քարտեզները, ուսումնական ռեսուրսները։ Տեսանելի է նախագծի իրականացման հաջորդականությունը։ Որպես ամփոփում՝ ոչ միայն դասվարի պատրաստած ամփոփ նյութերն են, այլև ծնողների, սովորողների անդրադարձը։ Հետաքրքիր է՝ որպես ճամփորդական նոր երթուղի, որը, օրվա ճամփորդական ընթացքից, տպավորություններից զատ, ունի ուսումնասիրման, գործնական հետազոտման և ուսուցման, իրականացման ընթացք՝ ապահովելով նաև առարկայական արդյունք՝ գինու տեսքով։

«Կառուցողական խաղերը կրտսեր տարիքում» նախագիծն ունի շուրջտարյա բովանդակություն։ Թերևս նախագիծն ապահովում է անհրաժեշտ արդյունք, քանի որ իրականացվում է մի քանի տարի անընդմեջ (2018թ․ սկսած)։ Նախագիծն ունի փուլային ընթացք։ Այն կիրառելի է ոչ միայն 1-3-րդ դասարանների, այլև 5 տարեկանների խմբի և 4-5-րդ դասարանների սովորողների համար։ Որպես ամփոփում՝ կցված են տեսանյութեր և ֆոտո պատումներ տարբեր տարիքային խմբերի սովորողների հետ տարված աշխատանքից։ Տարբեր դասավանդողներ, օգտվելով այս նախագծից, օգտագործելով կից ուսումնական ռեսուրսները, միանշանակ լրամշակելու են այն։ Նման զարգացումը կարող է կրտսեր դպրոցում դառնալ հիմք՝ Ավագ դպրոցում ռոբոտաշինության ծրագրի զարգացման համար։

Դասվարական թիմի աշխատանքը համակարգում է «Իմացումի հրճվանք» լաբարատորիան, որտեղ պարբերաբար հրապարակվում են ոչ միայն նախագծերն, այլև ստացված արդյունքը: Լաբարատորիայի բլոգում հրապարակված փաթեթները հնարավորություն են տալիս ուսումնասիրել այդ նախագծերը, դիտարկել դասավանդողների անհատական մոտեցումը նախագծին, լրացնել այն, զարգացնել: