Իրականացման տևողությունը՝ սեպտեմբերի 1-30-ը:

Նպատակը
Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ,
սովորող-ուսուցիչ) ամրապնդմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու
ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով
ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրները

  • մեդիահմտությունների, մեդիագործիքների ու համակարգչային ծրագրերի կիրառում,
  • բանավոր ու գրավոր խոսքի զարգացում,
  • անհաժեշտ ինֆորմացիա հավաքելու հմտությունների ձևավորում ու զարգացում,
  • հարցեր տալու (մշակելու) ու հարցազրույց վարելու հմտությունների ձևավորում ու զարգացում,
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում,
  • հաղորդակցական հմտությունների զարգացում,
  • համագործակցային հմտությունների զարգացում,
  • ստեղծագործական երևակայության զարգացում:

Միջավայրը

  • դասասենյակ
  • բակ-պարտեզ
  • մարմնամարզական դահլիճ
  • տուն (ընտանիք)
  • մեդիատիրույթ (սովորողի բլոգ, դասարանական բլոգ, ենթակայք, կայք)

Անհրաժեշտ գործիքները

  • անհատական նեթբուք-նոթբուք
  • ձայնագրիչ, տեսախցիկ
  • համակարգչային ծրագրեր (Paint, Power Point, Movie Maker կամ այլ մոնտաժային ծրագիր)
  • թղթեր (գունավոր, տարբեր հաստության ու չափի)
  • գուաշ, ջրաներկ, վրձին
  • կավ, պլաստիլին
  • այլ (կտորներ, կոճակներ, ժապավեններ…)

Ուսումնական ռեսուրսները

  • Հովհաննես Թումանյան «Թռչունի մտածմունքը», «Ամենից լավ տունը»
  • անունների ծագման պատություն (հանրագիտարան, որոնողական կայքեր)
  • սովորողների ինքնապատումներ

Պատումներ, ստեղծագործական աշխատանք

  • Իմ տունը, սենյակը
  • Իմ ընտանիքը
  • Իմ սիրելի զբաղմունքը
  • Ես հրաշք եմ, որովհետև…

Արդյունքը՝ անհատական, դասարանական բլոգներում, ենթակայքում, կայքում:
Աղբյուր