Ողջու՜յն։ Ի՜նչ  լավ ամառ է,  չէ՞՝ տաք, շատ տաք։
Դե,  ամառային արձակուրդներն էլ հիանալի հնարավորություն են հանգստանալու համար։
Հատկապես այս տապին  հիանալի կլիներ ամենօրյա լողը, հանգիստը ծառերի ստվերում։
Բայց,  այս ամենին զուգահեռ, պետք է նաև կատարենք ուսումնական աշխատանք՝ առանց հոգնելու, իհարկե։
Դե ինչ, խենթուկ, մաղթում եմ քեզ խե՜նթ, անակնկալներով լի ամառ։

Ընթերցանության նյութեր

Շաբաթվա համար ընտրիր ընթերցանության որևէ նյութ, կարդա, քննարկի՛ր ընկերների, ընտանիքի անդամների հետ միասին ։ Տպավորություններով կիսվիր քո բլոգում

  1. Հովհ. Թումանյան 
    Հեքիաթներ 
  2. Ջանի Ռոդարի 
    Ալիսա Գլորիկ (Հեքիաթ) 

    Երկնագույն նետի ճամփորդությունը (Հեքիաթ)
    Զանգերի պատմությունը (Հեքիաթ)
    Ծեր մորաքույր Ադան (Հեքիաթ)
    Հեքիաթներ, որ երեք ավարտ ունեն
    Չիպոլինոյի արկածները (Հեքիաթ-վիպակ)
    Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում (հեքիաթ-վիպակ)
  3. Դոնալդ Բիսեթ 
    Հեքիաթներ 
  4.  Առակներ 
    Առականի բլոգ 
  5. Էդուարդ Ուսպենսկի
    «Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը»
  6. Հորինուկներ: Եռալեզու ընթերցարան

Ուրախ մաթեմատիկա

Կատարելով մաթեմատիկական օնլայն առաջադրանքներ ամենշաբաթյա գրաֆիկով՝ արդյունքը հրապարակի՛ր բլոգի համապատասխան բաժնում ։

Օնլայն առաջադրանքներ

Մաթեմատիկական խաղեր

Մուլտֆիլմեր և ֆիլմեր 

Դիտելով ֆիլմեր և մուլտֆիլմեր՝ կիսվի՛ր տպավորություններով քո անհատական բլոգում։
Կարող ես առաջարկել նաև քո նախընտրած ֆիլմերն ու մուլտֆիլմերը։

  1. Մանչուկն ու Կառլսոնը
  2. Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում
     առջին մաս, երկրորդ մաս
  3. Բրեմենյան երաժիշտները
  4. Բուրատինոյի արկածները/ մուլտֆիլմ/
  5. Երեք ընկույզ Մոխրոտի համար
  6. Բուրատինոյի արկածները/ ֆիլմ/
  7. Չարլին ու շոկոլադի գործարանը
  8. Թոմ Սոերի արկածները
  9. Փոքրիկ արքայադուստրը

Երաժշտական մուլտֆիլմեր

Բլոգային ուսուցում

Օժանդակ տեսադասերի փաթեթ
Սովորողների բլոգները

Ստորև տրված փաթեթները կօգնեն քեզ կատարել բլոգային հրապարակումներ։