Համապատասխան նախագծի՝ հունիսի 11-ին Արևելյան դպրոցում կրկին երաժշտական֊ճամբարային գործունեություն էր։ Այս անգամ հաշվետու֊համերգով տարին էին ամփոփում «Իմացումի հրճվանք» ծրագրի երկրորդ տարվա սովորողները։ Համերգային ընթացքը խաղային էր։ Որպես մեծ ու փոքր ռոդարիկներ` սովորողներն ու ծնողները փորձում էին բնութագրումների օգնությամբ գուշակել, թե ու՞մ նվերն է թաքնված նվեր֊ծրարում։

Խաղային ընթացքը փուլ առ փուլ ամփոփվում էր երաժշտական դադարներով։ Սովորող֊սովորեցնող նախագծի շրջանակում փոքրիկները, դասվանդողների օգնությամբ, սովորեցնում էին ծնողներին իրենց իսկ սովորած ոչ միայն կոմիտասյան, այլև օտար լեզվով երգերը (պատասխանատու ` Անի Հակոբյան)։

 «Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծն իրականացվեց Մարինե Ոսկանյանի օգնությամբ։ Մեծ ու փոքրով երգեցինք կոմիտասյան խաղերգեր 🎼🎶

Ռոդարիական խաղերին հաջորդեց լուսանկարչական պլեները Նունե Խաչիկօղլյանի կողմից։

Օրն ամփոփվեց ճամբարականների լողով և ծնողական սեմինար֊հավաքով , որի ընթացում ամփոփվեց տարին, քննարկվեցին հաջորդող անելիքները։