Շարունակվում է  Հավեսի՜ հունիսը  ճամբարային երկշաբաթյա գործունեությամբ։
Ճամբարային հինգերորդ օրն ընթացավ համապատասխան աշխատակարգի։
Իրականացրեցինք խաղային տարատեսակ գործունեություններ՝ համապատասխան սովորողների նախընտրության՝ շախմատ, թռչող ափսե, գնդակախաղեր, նկարչական գործունեություն և այլն։
Այսօր իրականացրել ենք լո՜՜՜ղի պարապմունք։
Այցելել ենք Մայր դպրոցի փոքր դահլիճ՝ «Շունն ու կատուն» ներկայացում դիտելու։ Ընթացքից՝ ուղիղ հեռարձակմամբ։ 
Շարունակում ենք աշխատանքը բլոգային համակարգում։
Այսօր բլոգավարության ընթացքում ընտրել ենք բլոգի ետնապատի գույնը, գլխամասի նկարը։
Պետք է փաստեմ, որ մեծ հետաքրքրությամբ են աշխատում։
Իրականացրել ենք ֆոտո-պլեներ «Իմ երազանքների քաղաքը» թեմայով։


Տեսանյութ-պատումը՝ ստորև․