Մայիսյան 16-րդ հավաքի շրջանակում ընտանեկան դպրոցները շարունակում են իրենց հմտությունները փոխանցել սովորողներին։
Համապատասխան նախագծի՝ հյուրընկալել էինք Երևանի Պետական Կամերային Երգչախմբի
երգչուհի Նելլի Քալաշյանին՝ սովորող Մուշեղ Վարդանյանի մայրիկին։
Հանդիպումը ոչ միայն երաժշտական էր, այլև խաղային։
Նախ սովորողներին ներկայացվեցին երգչուհու մասնագիտության առանձնահատկությունները, կամերային և օպերային երաժշտական կատարումների տարբերությունները։
Ընթացքում հնչեցին ոչ միայն կենդանի կատարումներ Նելլի Քալաշյանի կողմից, այլև սովորողներն իրենք օգնեցին երգչուհուն իրենց կատարմամբ։
Դիտեցին հատվածներ տարբեր օպերաներից, լսեցին թեմատիկ կատարումներ։
Սովորողներին մեծ հրճվանք պատճառեց ձայնավարժության ընթացքը։ Իրենց համար այն անակնկալ էր և մեծ հետաքրքրքւթյուն առաջացրեց։
Շնորհակալ ենք հանդիպման համար։

Հանդիպման ընթացքը ուղիղ միացումներով՝ համապատասխան հղումների․

Ստորև՝ ամփոփիչ տեսանյութ հանդիպման ընթացքից․