Հեռավար ուսումնական գործընթացն առավել մեծ տարածում գտավ համավարակի պայմաններում։ Այն սովորողներին հնարավորություն տվեց առցանց տարբերակով շարունակել ուսուցումը և դուրս չմնալ ուսումնական գործընթացից։
Այդ պայմաններում մեծացավ հեռավար սովորողների թիվը։ Եթե մինչ համավարակը գերակայող էին օտար երկրում ապրող սովորողները, ապա 2020-21 թթ․ ընթացքում նրանց ավելացան Հայաստանի տարածքում ապրող, սակայն դպրոց հաճախելու խնդիր ունեցող երեխաներ։
Ըստ այդմ, Արևելյան դպրոցի 2․4 դասարանում հեռավար ուսումնական գործունեությամբ մինչ 2021թ․ հունվար սովորել են 3, հունվարից՝ 2 սովորողներ։
Երկու սովորող, ովքեր ապրում էին Հայաստանում, ընտրել են հեռավար-ընտանեկան գործունեություն և զուգադրել այն ֆիզիկական միջավայր հաճախումների հետ։ Մեկ սովորող ապրում է Չինաստանում և իրականացնում հեռավար ուսուցում մինչ օրս։

Հեռավար-ընտանեկան գործունեությամբ սովորողներ

Ինչպես վերը նշեցինք, Հայաստանում ապրող սովորողները համավարակի պատճառով չեն հաճախել ֆիզիկական միջավայր, սակայն շարունակել են գործունեությունը հեռավար-ընտանեկան ուսուցմամբ։

Արմինա Էմինը սկսել է հաճախել ֆիզիկական միջավայր 2021թ․ հունվարից։ Պետք է փաստեմ, որ հեռավար-ընտանեկան գործունեության ընթացքում ակտիվորեն մասնակցել է առցանց գործունեությանը։ Բացթողում՝ որպես այդպիսին, եղել են երաժշտական փաթեթները։ Ընդամենը մեկ ամսում սովորել է ծրագրային երգերը։ Հաճախում է «Սեբաստացիներ» մանկական երգչախումբ։

Լիկա Հակոբյանը շարունակում է
գործունեությունը հեռավար ուսուցմամբ՝
զուգադրելով այն ֆիզիկական միջավայր հաճախումների հետ։
Գրեթե ամեն ուրբաթ հաճախում է դպրոց՝
ներկայացնելով շաբաթվա գործունեությունը։
Մասնակցում է նաև ուսումնական ճամփորդությունների։

Հեռավար գործունեությամբ սովորողներ

Լիլի Մարտիրոսյանն ապրում է Չինաստանում։
Լիլին 2019թ․ դիմել է ՄՍԿՀ 1-ին դասարանում հեռավար ուսուցմամբ սովորելու համար։ Մեկ ամիս Լիլիի հետ աշխատել է 1-ին դասարանի դասվար Հասմիկ Ղազարյանը։ Այնուհետև շարունակել ենք աշխատել անհատական ծրագրով, որը համապատասխանում է «Իմացումի հրճվանք» երկրորդ տարվա ծրագրին։ Ի տարբերություն առաջին դասարանի սովորողների՝ Լիլին արդեն իսկ տիրապետում էր բառուսուցմանը, կարդում էր մեծածավալ տեքստեր, գիտեր միանիշ և երկնիշ թվերի կազմությունը, գումարումն ու հանումը և այլն։
Լիլիի հետ աշխատանքն իրականացվել է անհատական փաթեթներով։ Փաթեթները նախատեսված են մեկամսյա գործունեության համար։ Համապատասխան աշխատանքային փաթեթների՝ ներկայացվել են հաշվետվություններ, կազմակերպվել առցանց հանդիպումներ՝ որպես գործունեության ամփոփում։ Փաթեթները և հաշվետվությունները հրապարակված են համապատասխան բաժնում։