Համապատասխան նախագծի՝ Արևելյան դպրոցի 2.32.43.2, 3.3 դասարանների սովորողները տոնեցին Համբարձման ծեսը Քասախ գետի կիրճում՝ Աստվածընկալ վանքի ձորում։
Արևոտ, ջերմ օրն սկսվեց Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։ Մի խումբ սովորողներ մասնակցեցին առավոտյան ուրբաթ ժամերգությանը, որից հետո ճանապարհ ընկանք։ Ճանապարհը որևէ դժվարություն չուներ։

Ընթացքը հետաքրքիր էր՝ խաղային,
հայրենագիտական, երաժշտական։

Տեղ հասնելուն պես նախաճաշեցինք խոտերին նստած,
վայելեցինք միջավայրի մաքուր օդը, տաք արևը։
Ծիսական մասը լիարժեք դարձավ
երաժիշտ Մարինե Ոսկանյանի նվագակցությամբ։

Տեսանյութը՝ Մերի Գրիգորյանի

Մեծ էր ոգևորությունը ծաղկահավաքի
և վիճակ հանելու ընթացքում։
Վիճակը բոլորի համար կանխատեսեց սիրով,
լիությամբ, հաջողություններով լի տարի։

Օրը 2․4 դասարանի համար ծիսական էր ոչ միայն Համբարձման,
այլև ծննդյան ծեսով։ Աստվածընկալ վաքի ձորում
իրականացրեցինք Ավետի ծննդյան ծեսը,
ով դարձավ 7 տարեկան մեծ տղա))

Ճանապարհում ենք Արսենին՝ մեր խենթուկին։
Ընտանիքով տեղափոխվում են այլ երկիր։
Մենք փոքրիկ նվերով Արսենին տվեցինք մեր սերն ու ջերմությունն ի պահ։
Ինչպես ասացին ընկերներդ՝ ՄԵԶ ՉՄՈՌԱՆԱՍ, ԱՐՍ, ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ ❤

Իսկ ստորև՝ փոքրիկ, ամփոփ օրապատում
ճամփորդական,
ծիսական, երաժշտական ընթացքից։

Օրվա լուսանկարների փաթեթը կարող եք տեսնել
ֆբ դասարանական խմբում, լուսանկարիչ
Նունե Խաչիկօղլյանի պատումներում։