Մայիսյան 16-րդ հավաքի շրջանակում ընտանեկան դպրոցները շարունակում են իրենց հմտությունները փոխանցել սովորողներին։
Այս անգամ հյուրընկալել էինք լրագրող Լաուրա Անտոնյանին՝ սովորող Հենրի Բաղրամյանի մայրիկին։ Հանդիպման ընթացքում պրեզենտացիայի օգնությամբ սովորողներին ներկայացվեց լրագրությունը, առանձնահատկությունները, դիտարկվեցին լրագրողական էթիկան, դրանից բխող հետևանքները։ Սովորողները ծանոթացան իրենց համար նոր գործիքի՝ ձայնագրման սարքի հետ։
Հետաքրքիր էր հարց ու պատասխանի ընթացքը, ինչը ևս կարծես լրագրողական գործունեություն էր։

Հանդիպման ընթացքը ուղիղ միացումներով՝ համապատասխան հղումների․

Ստորև` ամփոփ տեսանյութ հանդիպման ընթացքից