
Վայրը՝ Աստվածընկալ վանքի ձոր, Քասախ գետի կիրճ (Արագածոտնի մարզի Երնջատափ և Հարթավան գյուղերի միջակայքում)
Ճամփորդական ուղղության ընտրությունը հայրենագետ Իվետա Ջանազյանի խորհրդով։
Մեկնում՝ մայիսի 21, Սբ. Երրորդություն եկեղեցու բակ, 09:30-ին
Վերադարձ՝ մայիսի 21, Մայր դպրոցի բակ (երթուղիների կանգառ), 14։00-14:30
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2.3, 2.4, 3.2, 3.3 դասարաններ
Պատասխանատուներ՝ Արմինե Մովսիսյան, Անահիտ Հարությունյան, Մերի Գրիգորյան, Նելլի Թովմասյան, Նունե Խաչիկօղլյան
Երաժիշտ՝ Մարինե Ոսկանյան
Երթուղու նկարագրություն՝
Երևան- Աշտարակ- Երնջատափ-Աստվածընկալի վանք (46 կմ / 50 րոպե)
Վերադարձը՝ նույն երթուղով ։
Նպատակ՝
- Համբարձման ծեսի իրականացում Քասախ գետի ափին
- յուրացնել ազգային ծեսը, սովորույթները, դառնալ մասնակիցն ու իրագործողը
- ուսուցանել ծիսական երգերը , պարերգերը ու խաղերը, այն իրականացնել բացօթյա միջավայրում
- դիտարկել միջավայրի առանձնահատկությունները, ծեսը հարմարեցնել միջավայրին, միջավայրը՝ ծեսին
- զարգացնել սովորողների ստեղծագործական, բնագիտական, ճամփորդական կարողություններն ու հմտությունները
- նպաստել համագործակցային հմտությունների զարգացմանը
Խնդիրներ՝
- գործունեության նախագծում և իրականացում
- գործունեության նախապատրաստվելու հմտությունների զարգացում
- տեղեկությունների փնտրտուք-հավաքում
- տեղեկությունները համադրելու, հրապարակելու, գործնականում կիրառելու հմտությունների ձեռքբերում
- անհատական և թիմային աշխատանքի կարողությունների ձեռքբերում
- շրջակա միջավայրի ճանաչում, ուսումնասիրում, գնահատում, պահպանություն։
Ճամփորդության նախապատրաստական փուլ՝
- ծեսի, ճամփորդական վայրի մասին տեղեկությունների ուսումնասիրություն
- երգերի, պարերեգերի յուրացում
- ծիսական,ազգային խաղերի յուրացում
- վիճակի խաղեր
- ճամփորդական կանոնների քննարկում

Համբարձման ծեսի նկարագրություն՝
Ճամփորդության ընթացքում սովորողները 7 աղբյուրից կամ գետից ( 7 բուռ ) ջուր են լցնում կժի մեջ, 7 տեսակ ծաղիկ են քաղում և 7 թերթիկները լցնում կժի մեջ, վիճակ են հանում, կարդում բարեմաղթանքը: Իրականացնում են միասնական երգեր, պարերգեր, խաղում ծիսական խաղեր:
Ուսումնասիրման ենթակա վայրեր՝
Անհրաժեշտ պարագաներ՝
- նախաճաշի-ճաշի բրդուճներ, միրգ, քաղցրավենիք (բրդուճները պատրաստել չփչացող մթերքներով)
- ջուր 1-2լ` անհատական շշով
- ճամփորդական համապատասխան հագուստ, հարմարավետ կոշիկներ , արևապաշտպան գլխարկ, ակնոց,
- հարմար ուսապարկ՝ երկու ուսով անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
- արևապաշտպան քսուք, թաց և չոր անձեռոցիկներ, ախտահանիչ միջոցներ
- աղբի տոպրակներ` 3-5 հատ, ձեռնոց
- ճակտոցներ՝ հյուսված երեք գույն ժապավեններից (գույները՝ ըստ ցանկության)
- բարձր տրամադրություն ))
Ակնկալվող արդյունքները՝
- ծեսի իրականացում
- պատմամշակութային վայրի ճանաչում, ուսումնասիրում
- բնության ճանաչում, ուսումնասիրում, մաքրություն և խնամք
Ծիսական երգեր
Ա՜յ, արևը, արևը
Վիճակի երգ
Հեյ, իմ Նազան
Զուլո
Սար-սար
Ման արի, մանիդ մեռնեմ
Երթուղիներ՝
- 2.3 դասարան
Արամ Հարությունյան
(հեռ. 077 74 76 55)
Mercedes Sprinter
35 QP 464 - 2.4 դասարան
Տարոն Մկրտչյան
(հեռ. 093 31 56 65)
PAZ մակնիշի ավտոբուս
35 LA 817 - 3.2 դասարան
Սարգիս Ավագյան
(հեռ. 098 53 35 04)
Mercedes Sprinter
60 DQ 077 - 3.3 դասարան
Յուրա Հարությունյան
(հեռ. 077 74 76 55)
Ford Transit
TACO 908
Ամփոփումը՝ դասարանական բլոգում ։