Կրթական գործընթացը կազմակերպցում է համապատասխան ուս․ պլանի, որը կազմված է սովորողների տարիքային առանձնահատկություններից ելնելով ։ Ըստ այդմ, առարկաներին հատկացված են ժամաքանակներ, որոնց իրագործումը շաբաթվա ընթացքում համակարգվում է աշխատակարգով։
«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով իրականացվող գործունեություններն համակարգվում են դասվարի կողմից, օտար լեզուն, մարզական, երաժշտական գործունեությունը՝ համապատասխան գրասենյակի կողմից կամված դասացուցակի։
Ստորև դիտարկումներ՝ համապատասխան 2․4 դասարանի առանձնահատկությունների․

  • Ուս․ պլանում նշված է մայրենիի հնգօրյա գործունեություն։ Այն իրականացնում ենք երկբաղադրիչ՝ մայրենի և հայոց լեզու։ Մայրենին իրականացնում ենք շաբաթական 3, հայոց լեզուն՝ 2 ժամ։
  • Մաթեմատիկական գործունեությունն, ըստ էության, ամենօրյա կիրառություն ունի։
  • Շախմատային գործունեությունն իրականացնում ենք շաբաթը երկու անգամ։
  • Մարզական գործունեությունն ամենօրյա բաղադրիչ է։ Այն իրականացնում ենք ամեն օր՝ առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո։