
Համապատասխան նախագծի՝ մայիսի 7-ին Արևելյան դպրոցի 2․4 դասարանի սովորողները Մայիսյան 16-րդ հավաքի շրջանակում իրականացրեցին այցելություն «Տիգրան Հայրապետյան» գրադարան։
Սոցիոլոգ, «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ղեկավար Լուսինե Ալեքսանյանը սովորողներին ներկայացրեց գրադարանի կառուցվածքը, առանձնագհատկությունները, գրքերի տեսակները, օգտագործման հմտությունները, կիրառման հարթակները, տեսակները և այլն։ Հաջորդեց սովորողների աշխատանքը գրադարանի թվային գործիքներով։ Paint ծրագրի օգնությամբ սովորողները պատկերեցին իրենց երևակայության գրադարանները։ Գրադարանը սովորողների համար պատրաստել էր նվերներ՝ «Լուսապսակ» մանկապատանեկան հանդես, որի համարներից մեկում տպագրված էին նաև կրթահամալիրի տարբեր սովորողների աշխատանքներ։
Սովորողները տպավորված էին գրադարանային ջերմ մթնոլորտից։ Այցելությունները կլինեն շարունակական։
Նախագծի ընթացքը՝ համապատասխան ուղիղ հեռարձակումների․
Ստորև՝ ամփոփ տեսանյութ նախագծային ընթացքից