Համապատասխան աշխատակարգի՝ մարտի 22-26-ն ՄՍԿՀ-ում ընթացավ Մանկավարժական գարնանային բաց ճամբար 2021-ը։ Դասավանդողները մասնակցեցին ճամբարային գործունեությունների։
Շաբաթը սկսվեց տեխնոլոգիական գործունեությամբ։ Պատրաստվում ենք Զատկական տոնավաճառին։
Օրվա ընթացքում դասավանդողները մասնակցում էին տարատեսակ սեմինարների՝ համապատասխան իրենց լաբարատորիայի։
Շաբաթն արդյունավետ էր երգչախմբային ձայնագրությունների տեսանկյունից։ Երեք օր անընդմեջ ձայնագրեցինք հոգևոր երգեր՝ Մարինե Ոսկանյանի խմբավարությամբ։
Պատրաստվում էինք հեծանվավարության՝ հաղթահարելու Երևան- Զվարթնոց ճանապարհը։ Երկօրյա հեծանվային մարզումը բավականին օգտակար էր։ Ուրբաթ անխափան հաղթահարեցինք ճանապարհը՝ դասավանդողների խմբով հասնելով Զվարթնոց տաճար։ Առաջին անգամ էի նման երկար ճանապարհ անցնում հեծանիվով։
Նոր բան սովորեցի՝ նետաձգություն։ Զուհագեռ հաճախել եմ հրաձգային պարապմունքների, մասնակցել Ուսումնական ժամերգության, Մեդիաուրբաթ համերգին՝ Արևելյան դպրոցի դասավանդողների գարնանային խմբի հետ միասին։