
Հանդիպման ձևաչափը՝ առցանց
Մուտքը՝ հղմամբ
Մասնակիցներ՝ «Գագարին» նախագծում ընդգրկված համայնքների (Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր, Գագարին) դպրոցների մանկավարժական աշխատողներ, «Բարբառներ» ակումբի անդամներ (Սյուզան Սարգսյան)
Պատասխանատու՝ Արմինե Մովսիսյան (էլ․ հասցե՝ Armine.Movsisyan@mskh.am)
Նպատակը՝
- ծանոթություն առցանց հավաքի մասնակիցների հետ
- «Բարբառներ» ակումբի ներկայացում (Սյուզան Սարգսյան)
- Բլեյան կրթական բաց ցանցի տարածում
- Բարբառային զրույց, քննարկում
- Նախապատրաստում ապրիլի 12-ի հավաքին
Խնդիրներ՝
- կրթական կամուրջների հաստատում
- համագործակցություն, նոր գործընկերների ձեռք բերում
- համայնքների ուսուցիչների ներգրավում
Հանդիպման բովանդակությունը
- «Բարբառներ» ակումբ
Ակումբի մասին՝ նպատակ, գործունեության կազմակերպում, համագործակցային նախագծեր։ - Իմ արմատները
Որտեղի՞ց են մեր նախնինները, ինչով են առանձնահատուկ նրանց բարբառները, ինչ է փոխանցվել մեզ։ - Իմ բարբառով հինգ անուշ բառ
Որ՞ոնք են, յուրաքանչյուրիս կարծիքով, մեր բարբառի ամենաանուշ, համ ու հոտով բառերը ։ - Տատիս ու պապիս բարբառային պատմություններից
Հիշենք մեր տատ ու պապերի՝ թոնրի շուրջն արած պատմություններից՝ ներկայացնելով դրանք համապատասխան բարբառով։ Զուգահեռ՝ պատումի քննարկում, զրույց։
Իրականացման ընթացքը
- Հանդիպմանը մասնակից դարձնել համայնքների մանկավարժական աշխատողներին
- Ապահովել հանդիպման տեսագրությունը, լուսաբանումը, ամփոփումը
Արդյունքը
Հանդիպման տեսագրությունը, լուսաբանումը բլոգում, ենթակայքում, կայքում: