Լուսանկարը՝ Նունե Խաչիկօղլյանի

Մանկավարժական գարնանային բաց ճամբար 2021
Մանկավարժական գարնանային բաց ճամբար 2021(Արևելյան դպրոցի ծրագիր)
Զատկական երգերի փաթեթ

Գարնանային ուսումնական ճամբարի ընթացքում պատրաստվում ենք Զատկական տոնին։
Ապրիլի 2-ին, ժամը 12։30 -13։00 Արևելյան դպրոցում գործելու է Զատկական տոնավաճառ։
Յուքաքանչյուր դասարան, խումբ ունենում է իր տաղավարը՝ զատկական վաճառքի դրված իր նյութերով, հոգատարության արկղիկով։ Անցորդներ, հյուրեր, ծնողներ մասնակցում են տոնավաճառին՝ այդ կերպ իրենց ներդրումն ունենալով ևս մեկ կարևոր գործում։
Տոնավաճառի ընթացքում գոյացած գումարը փոխանցվելու է վիրավոր, հաշմանդամություն ունեցող զինվորների ապահովագրության հիմնադրամին։
Ստորև կգտեք օժանդակ տեսանյութեր՝ զատկական աքսեսուարների պատրաստման համար։
Ընտրեք այն, ինչն առավել հարմար է ձեզ։ Ինքներդ հանդես եկեք ձեր առաջարկներով։ Վստահ եմ՝ ավելի ու ավելի հետաքրքիր կլինի )))
Նախընտրած գործունեության ընթացքը տեսանկարահանում ենք, հրապարակում յութուբյան էջում, հղումն ուղարկում դասվարի էլ հասցեին՝ Armine.Movsisyan@mskh.am:
Կարող եք մասնակցել բոլոր գործունեություններին, բայց մեկ տեսանյութ ուղարկում ենք ճամբարային գործունեության դասարանական հաշվետվության համար։

  • Լրագրողական պրպտումներ
    Որպես փոքրիկ լրագրողներ՝ ընտանիքի անդամներից, ընկերներից, հարազատներից և այլն վերցնում ենք հարցազրույց այն մասին, թե ի՞նչ գիտեն Սուրբ Զատիկի մասին, ինչպե՞ս են պատրաստվում և այլն։
  • Ածիկացան
    Պատրաստում ենք ածիկ ներկայացնելով, թե ինչ է այն, ինչպես է այն պատրաստվում, ի՞նչ սերմեր են անհրաժեշտ, ինչ հետաքրքիր լուծումներ կան և այլն։

  • Տեխնոլոգիական գոծունեության փաթեթ
    Հղմամբ՝ օժանդակ տեսանյութեր։

Ամփոփում՝ ըստ գործունեությունների