
Իրականացման տևողությունը՝ մարտի 1— ապրիլի 9
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2․2 դասարանի սովորողներ
Նպատակ`
- տեխնոլոգիական հմտությունների ուսումնասիրում, ճանաչում, գնահատում, զարգացում
- կանանց տոնին նվիրված մեդիաբացիկների պատրաստում
- շրջակա միջավայրի պահպանություն, գնահատում, խնամք, բարելավում
Անհրաժեշտ գործիքներ
- անհատական նեթբուք-նոթբուք
- տեսա-ֆոտո-ձայնագրող սարքեր
- տեխնոլոգիական պարագաներ
- նկարչական պարագաներ
Նախագծի իրականացման ընթացքը
«Ձոն» ուսումնական նախագիծն ուղղված է արձանագրելու սովորողների տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները: Որպես գարնան առաջին նախագիծ՝ այն նախատեսում է հանրօգուտ (ներքին, արտաքին միջավայրի մաքրություն, բարեկարգում, նորացում, թարմացում) աշխատանքների իրականացում, բույսերի խնամք, ծառատունկ ևայլն:
Գործունեության ոլորտներ
- Մայրենի
- Տեխնոլոգիական ուսուցում
- Նկարչություն
- Ես և շրջակա աշխարհը
- ՏՀՏ
Գործողությունների նկարագրություն՝
- Տեսապատումների ստեղծում «Իմ Մայրիկը» թեմայով
- Շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ՝ մայրիկներին, տատիկներին, քույրիկներին
- Տոնական բացիկներ պատրաստում (թղթային, էլեկտրոնային)
- Ծաղկային թաղարների ստեղծում ու ձևավորում
- Մայրիկների դիմանկարների շարք (paint-ով, գուաշով)
- Ֆոտոնկարների և ձեռքի աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպում
- Ծառատունկ, ծաղկատունկ
- Ծաղիկների գունավորում
Տեխնոլոգիական գործունեության օժանդակ տեսանյութեր
Նախագծի արդյունքներ՝
Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները հրապարակվում են բլոգում, ենթակայքում: Նախատեսվում է ստեղծել՝
- Մայրիկապատումներ (տեսաֆիլմեր, ռադիոնյութեր, ֆոտո ցուցահանդես)
Նախագծի ընթացքում ստեղծված ուսումնական նյութերը՝ դասարանական բլոգում։
Արդյունքներ