Ա՜յ քեզ տոն․․․
Սիմվոլիկ է, չէ՞, որ Հովհ․ Թումանյանի ծննդյան օրը նշում ենք նաև որպես գրքի տոն։
Գրքատոնը նշեցինք միմյանց գրքեր նվիրելով, բայց․․․
Մեզ համար անակնկալ էր, թե ով ում է գիրք նվիրելու։
Բոլորս նվեր գրքերով էինք գնացել դպրոց։
Ու պատահականության սկզբունքով՝ վիճակահանությամբ,
գտանք մեր նվերների հասցեատերերին։

Թումանյանի մասին պատմում ենք, լսում, կարդում, որոշեցինք նաև դիտել․․․
Արևելյան դպրոցի Վերնատանը դիտեցինք Հովհ․ Թումանյանի թանգարանի
կողմից ստեղծված 2D ձևաչափի մուլտֆիլմը․

Հաջորդեց Թումանյանական հեքիաթների մոտիվներով նուլտֆիլմերի դիտումը, քննարկումը․

Իսկ դե նոր գրքերի համար էջանիշներ են հարկավոր։
Տեխնոլոգիական գործունեության շրջանակում պատրաստեցինք էջանիշներ նոր գրքերի համար․

Դե իսկ Թումանյանական օրերը շարունակվում են․․․