
Իրականացման վայր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ Ուսումնական Ագարակ
Օր՝ հունվարի 18
Ժամը՝ լրացվող
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի 2/4 դասարանի սովորողներ։
Խնդիրներ
- տարածքի ճանաչում, գնահատում, խնամք
- կենդանիների ճանաչում, գնահատում, խնամք
- ուսումնական Ագարակի դերի ու նշանակության դիտարկում, քննարկում
- անհրաժեշտ աշխատանքի դիտարկում, գնահատում
- սովորողի կողմից տարվող աշխատանքների դիտարկում, ինքնաճանաչում, սեփական հնարավորությունների բացահայտում
- սովորող-բնություն անմիջական կապի ամրապնդում
- կենդանու ճանաչում
- կենդանիների հետ տարվող խնամք
Նպատակ՝
- ձիավարության հմտությունների ձեռքբերում
- սեբաստացիական միջավայրի ճանաչում-ուսումնասիրություն
Անհրաժեշտ պարագաներ․
- Տաք և ձիավարության համար հարմար հագուստ
- Ձիուկների համար բանջարեղեն (կաղամբ, գազար և այլն)
- Աղբի տոպրակներ, ձեռնոցներ
- Հիգիենայի պարագաներ (ախտահանիչ, թաց և չոր անձեռոցիկներ)
Ակնկալվող արդյունք
- մաքուր, խնամված կենսամիջավայր
- մաքուր, խնամված կենդանիներ
- սովորողի ինքնաբացահայտման հնարավորություն
- սովորղ-բնություն անմիջական կապի ամրապնդում
- ձիավարություն
Ամփոփումը՝ դասարանական բլոգում։