Երեկո, տան տաքուկ անկյուն, ձմեռ, տաք թեյ․․․
Այս ամենին գումարած՝ ամենաիրական կախարդանք՝ տատիկը, պապիկը, հայրիկը կամ մայրիկը, ընտանիքի մյուս անդամները կարդում են հեքիաթներ, այն էլ՝ ոչ սովորական։
Ազգագրական ձմեռային փառատոնի շրջանակում իրականացնում ենք հեքիաթի ընթերցումներ հայերենի բարբառներով։ Բարբառի, համապատասխան հեքիաթի ընտրությունը թողնում ենք ձեզ, սիրելինե՛ր։ Ընթերցման ընթացքը (թեկուզ փոքրիկ կտոր) տեսանյութի տեսքով (յութուբյան հղմամբ) ուղարկում ենք Armine.Movsisyan@mskh. am էլ․ հասցեին։
Յուրաքանչյուր հեքիաթից սովորում ենք հինգ կամ ավել բարբառային բառ իր բացատրությամբ, որպեսզի դասարանում իրականացնենք բարբառային խաղ-զրույց։

Ամփոփումը՝ դասարանական բլոգում: