
Օրը՝ 26․01․2020թ․
Ժամը՝ 10:30 – 13:00
Վայրը՝Երեխաների զարգացման և զվարճանքի կենտրոն՝ Mind Center
Հասցե՝ ք. Երևան, 17 Արամ Խաչատրյան, հեռ․077 131131
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի«Ժպտերեսիկ» ջոկատ
Պատասխանատու՝ Արմինե Մովսիսյան
Նպատակը՝
Բնագիտա-տեխնիկական ստուգատեսին ընդառաջ ծանոթացում Mind Center զարգացման կենտրոնի հետ, Կառուցողական հմտությունների ցուցադրում։
Խնդիրները՝
- ճամփորդական կանոնների յուրացում, պահպանում
- կառուցողական մտածողության զարգացում
- նՆախասիրությունների բացահայտում, զարգացում
Նկարագրությունը՝
Դասարանում նախապես կխոսենք ճամփորդության մասին՝ ու՞ր ենք գնում, ի՞նչ կա այնտեղ, ի՞նչ կանոններ պետք է պահպանենք ճանապարհին և զարգացման կենտրոնում: Բնագիտա-տեխնիկակա ստուգատեսին ընդառաջ սովորողները կարող են ցուցադրել իրենց կառուցողական հմտությունները։ Զարգացման կենտրոնում յուրաքանչյուր սովորողի կտրվի լեգոներով լի արկղ և պատկերը ստանալու հաջորդականության գրքույկ: Սովորողները կփորձեն ստանալ անհրաժեշտ պատկերները։
Ամփոփումը՝ դասարանական բլոգում։