Ձմեռ պապն ինձ էլ այցելեց )))
Ա՜յ քեզ անակնկալ՝ ընտրվել եմ որպես կառավարման խորհրդի նոր անդամ։
Փոքր ժամանակ է, ինչ աշխատում եմ կրթահամալիրում ու այսքա՜ն վստահությու՞ն։
Ամեն ինչ սկսվեց իմ ու ձեր Արևելյան դպրոցից, երբ կրթահամալիրյան մեկ օղակն իր վստահությունը ցուցաբերեց։ Հաջորդիվ ժպիտ պարգևող անսպասելին էր՝ կրթահամալիրն է վստահում։ Պարզապես ասել՝ շնորհակալ եմ, կնշանակի ոչինչ չասել…
Պատասխանատվությունը գիտակցված է և ոգևորիչ։ Նոր տարին՝ ձեր ընձեռած նոր հնարավորություններով։ Բոլորին մաղթում եմ լուսավոր ու ջերմ տարի։ Խաղաղություն բոլորիս ընտանիքներին։
Բարի գալուստ, 2021 🎄🌲🎁