
Նախագծի հիմքում սովորողների ընթերցասիրությունը զարգացնելու միտումն է։ Նախագիծը կրում է ամենամսյա բնույթ։ Տևողորթյունը՝ երկու շաբաթ։
Նպատակ
- ընթերցման ունակությունների զարգացում, գնահատում, ուսումնասիրում
- սովորողների միջև փոխշփման զարգացում, ամրապնդում
- միմյանց ճանաչելու հնարավորությունների ընդլայնում
- ամեն ամիս նոր գրքի (առակ, հեքիաթ, պատմվածք և այլն) ընթերցում, քննարկում
Իրականացման եղանակներ
Սովորողները և դասվարը, պատահականության սկզբունքով՝ վիճակահանությամբ, կազմում են զույգեր։ Զույգերը փոխանակվում են գրքերով։ Շատ կարևոր է, թե յուրաքանչյուրն ինչպես է վերաբերվում գրքին։
Փոխանակված գրքերը մասնակիցներն ընթերցում են երկու շաբաթվա ընթացքում։ Ավարտելով ընթերցումը՝ սովորողները հրապարակում են ռադիո-պատումներ ընթերցած գրքի մասին։
Գրքերը միմյանց վերադարձնելիս դասարանում լսում, քննարկում ենք պատումները, որի ընթացքում ընթերցող զույգերը փոխանակվում են նվերներով՝ ըստ նախասիրության՝ ի նշան շնորհակալության։
Գործունեության ոլորտներ
- Մայրենի
- ՏՀՏ
Անհրաժեշտ պարագաներ
- Գրքեր
- տեսա-ֆոտո նկարահանող սարքեր
- նվերներ
Ամփոփումը՝ դասարանական բլոգում։