
Ամանորի, Սուրբ Ծննդյան ընտանեկան նախագծեր
Մասնակիցներ՝ 2-4 դասարանի սովորողներ
Տևողությունը՝ դեկտեմբերի 26-ից հունվարի 8
Նպատակը
- ստեղծագործական երևակայության զարգացում
- բանավոր և գրավոր խոսքի զարգացում
- տեղեկություն հաղորդելու, լրագրողական հմտության զարգացում
- մեդիահմտությունների զարգացում
Գործողությունների նկարագրություն
- Տոնական ռադիոպատումների շարք
Ժպտերեսիկ ռադիո
Ամանորյա հեքիաթ-հորինուկների փաթեթ։
Սովորողը ուղարկում է ձայնագրություն՝ ներկայացնելով ամանորյա որևէ հեքիաթ-հորինուկ։ Դա կարող է լինել նաև ամանորյա սիրելի ֆիլմի կամ մուլտֆիլմի պատումային տարբերակ (երբ տվյալ ֆիլմի-մուլտֆիլմի սյուժեն պատմում է սովորողը)։ Գեղեցիկ և հետաքրքիր կլինի, եթե միմյանց շարունակելով հեքիաթը հորինեն ընտանիքի անդամները։ - Ժպտերեսիկ TV
Տոնական նախապատրաստությունների փաթեթ՝ ընտանեկան դպրոցներից։
Ինչպե՞ս ենք պատրաստվում Ամանորին՝ խոհանոց, տոնածառ, տեխնոլոգիական գործունեություն, ամանորյա գնումներ և այլն, որքանո՞վ է սովորողը դրա մասնակիցը։ Ուղարկում ենք տեսանյութի տեսքով՝ յութուբյան հղմամբ։
Հ․գ․ Ամանորյա տոնական միջոցառման համար պատրաստված խոհանոցային գործունեության տեսանյութերը ևս այս ենթակետի մաս են կազմում։ - Փոքրիկ լուսանկարիչներ
Լուսանկարում ենք ամանորյա միջավայրը, ուղարկում լուսանկարները տեսանյութի օգնությամբ՝ յութուբյան հղմամբ։
Ամփոփումը՝ դասարանական բլոգում։