
Փորձ # 1. Հրաբխե լուսամփոփ
Անհրաժեշտ է աղ, ջուր, մեկ բաժակ բուսական յուղ, սննդային ներկանյութ, մեծ թափանցիկ բաժակ կամ ապակե տարա:
Փորձի նկարագրությունը. Բաժակը 2/3 չափով լցնել ջուր, ջրին ավելացնել բուսական յուղ: Յուղը կլողա մակերեսին: Հետո ջրին և բուսական յուղին ավելացնում ենք սննդային ներկանյութ: Վերջում դանդաղ ավելացնում ենք մեկ թեյի գդալ աղ:
Բացատրություն. Բուսական յուղը ջրից թեթև է, այդ պատճառով լողում է ջրի մակերեսին, իսկ աղը ծանր է բուսայուղից, այդ պատճառով երբ մենք բաժակի մեջ ավելացնում ենք աղ, աղը բուսայուղի հետ միասին իջնում է բաժակի հատակը: Երբ աղը լուծվում է, բուսայուղի մի մասը բարձրանում է վերև: Իսկ սննդային ներկանյութի առկայությունը օգնում է, որպեսզի փորձը դառնա ավելի հետաքրքիր և առեղծվածային:
Փորձ # 2. Լիմոնը փուչիկ է փչում

Փորձ # 3. Պարող մանրադրամը
Անհրաժեշտ է՝ Շիշ, մանրադրամ, որը կարողանա ծածկել շշի բերանը, ջուր:
Փորձի նկարագրությունը՝ Դատարկ, բերանը բաց շիշը մի քանի րոպե դնել սառցախցիկում: Մանրադրամը թրջել ջրով և դնել շշի վրա: Մի քանի վայրկյան հետո մանրադրամը սկսում է թռվռալ, ձայներ հանել:
Բացատրություն՝ Շիշը սառցախցիկում էր մնացել մի քանի րոպե՝ սեղմվել էր, դուրս գալուց հետո սկսում է ընդարձակվել:
Փորձ # 4. Ձուն լողալ է սովորում

Փորձ # 5. Ձողիկը կաթոցիչ է

Փորձ # 6. Անտեսանելի թանաք

Փորձ # 7. Սառը ջուրը կարող է եռալ

Փորձ # 8. Փախչող ատամի չոփիկները

Փորձ # 9. Գունավոր կաթ

Փորձի համար անհրաժեշտ է՝ կաթ, սննդային ներկանյութեր, աման լվանալու հեղուկ, ականջի փայտիկներ, ափսե:
Փորձի նկարագրությունը՝ Կաթը լցնել ափսեի մեջ, ավելացնել մի քանի կաթիլ սննդային ներկանյութ: Այնուհետև վերցնել ականջի փայտիկ, թաթախել աման լվանալու հեղուկի մեջ ու դիպչել կաթով լցված ափսեի մեջտեղին: Կաթը կսկսի շարժվել, իսկ գույները կխառնվեն:
Բացատրություն՝ Աման լվացող հեղուկը ռեակցիայի մեջ է մտնում կաթի ճարպային մոլեկուլների հետ, ինչն էլ հանգեցնում է շարժման: Ուստի, այս փորձի համար անհրաժեշտ է յուղայնություն ունեցող կաթ:
Փորձ # 10. Տնային ամպիկը
Անհրաժեշտ է՝ 3 լիտրանոց բանկա, սկուտեղ, սառույցի կտորներ:
Փորձի նկարագրությունը՝ Ապակե 3 լիտրանոց բանկայում լցնում ենք եռացրած կամ տաք ջուր (մոտավորապես 2,5 սմ-ով): Բանկան փակում ենք սկուտեղով: Սկուտեղի վերևում դնում ենք մի քանի սառույցի կտոր: Բանկայի միջի օդը բարձրանալով վեր, սառչում է, իսկ գոլորշին դառնում է ամպիկ:
Աղբյուրը՝ Իվետա Ջանազյանի բլոգ
Ամփոփում