Ամանորի ամենասպասված պահերից մեկը Ձմեռ պապիկից նվերներ ստանալն է։ Ի գնահատումն այդ ամենի՝ մենք ինքներս Ձմեռ պապի համար կպատրաստենք նվերներ և մաղթանքներ կհղենք նրան։

Ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 7-18

Նպատակ

  • ստեղծագործական մտքի և երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • բանավոր և գրավոր խոսքի զարգացում
  • ՏՀՏ հմտությունների զարգացում
  • Ձմեռ պապի կերպարի դիտարկում, գնահատում

Ուսումնական գործունեության ոլորտները

  • Տեխնոլոգիա
  • Նկարչություն
  • ՏՀՏ

Անհրաժեշտ գործիքներ

  • տեխնոլոգիական պարագաներ՝ գունավոր թուղթ, սոսինձ, մկրատ և այլն
  • նկարչական գործիքներ՝ թուղթ, մատիտ, գուաշ և այլն

Ամփոփումը դասարանական բլոգում։