
Աշխարհի տարբեր ժողովուրդներ տարբեր ժամանակներում Ձմեռ պապի կերպարը մեկնաբանել են յուրովի։ Բազմաթիվ հեքիաթներ, հարյուրավոր ֆիլմեր փորձել են բացահայտել Ձմեռ պապի առեղծվածը։ Իսկ ո՞վ է նա Արևելյան դպրոց-պարտեզի 3-3 դասարանի սովորողների համար, ի՞նչ բնավորություն ունի, ինչպե՞ս է ապրում, ի՞նչ է ամենից շատ սիրում և այլն։ Այս ու բամաթիվ այլ հարցերի պատասխանները կփորձենք գտնել հորինուկների միջոցով։
Ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 7-11-ը։
Գործողությունների նկարագրություն
Սովորողները, համապատասխան թեմայի, պատմում են Ձմեռ պապի մասին՝ որպես պարտադիր նախապայման ներկայացնելով նրան արկածային որևէ իրավիճակում։ Նախ նկարագրում են Ձմեռ պապին՝ որտեղ է նա ապրում, ի՞նչ է սիրում և այլն, որից հետո տրամաբանական անցում են կատարում գործողությունների նկարագրությանը, կոնֆլիկտին և լուծմանը։
Հաջորդիվ, Paint ծրագրով պատկերելով հորինուկը, կատարում են հորինուկի ձայնագրությունը և նկարի հետ ուղարկում դասվարի էլ. հասցեին:
Արդյունքը՝ ամանորյա ռադիո-փաթեթի ստեղծում:
Նպատակ
- Ձմեռ պապի կերպարի առանձնահատկությունների դիտարկումը սովորողների երևակայության մեջ
- ստեղծագործական գործառույթի դիտարկում
- ստեղծագործական երևակայության զարգացում
- բանավոր և գրավոր խոսքի զարգացում
Ուսումնական գործունեության ոլորտները
- Մայրենի
- Հայոց լեզու
- ՏՀՏ
Անհրաժեշտ գործիքներ
- համակարգիչ
- ձայնագրող սարքեր
Ամփոփումը՝ դասվարի բլոգում։