
Հեռավար հարթակը հաճախ ենթարկվում է լճացման։ Հատկապես ֆիզիկական միջավայրը «պահանջող» սովորողների հետ աշխատանքը ենթադրում է հարթակի թարմացում, նոր գործիքակազմի ուսումնասիրություն։
ՀՀ ԿԳՍՄ նախարարությունն առաջարկում է հարթակներ և նյութեր՝ հեռավար ուսուցման կազմակերպման համար։ Փաթեթը բավականին ընդգրկուն է և ներառում է հեռավար հարթակում ուսուցման գործընթացի կազմակերպման հաջողված օրինակներ։ Հարթակների ընտրությունը պայմանավորված է դասավանդման կոնկրետ ծրագրով։ Այսինքն, ինձ համար այս պահին նախընտրելի և կրառելի կարող են համարվել տարրական դասարաններին համապատասխանող հարթակները։
ԻՄ ԴՊՐՈՑԸ
Առցանց ուսումնառության հարթակ
Հարթակը բավականին համակարգված է։ Կիրառելի է հատկապես ինքնաստուգման տեսանկյունից։ Օրինակ, ընտրելով որևէ առարկա, համապատասխանաբար՝ նաև դասարան, հնարավորություն կա ըստ թեմաների, ՝ ըստ բարդության կատարել առաջադրանքների լուծում։ Տեղում կատարվում է ինքնաստուգում․ ծրագիրը ճիշտ և սխալ պատասխանների դեպքում համապասխանաբար արձագանքում է։
Այս փաթեթը համեմատելի է ՄՍԿՀ-ում կազմակերպվող ամենամսյա ֆլեշմոբերի հետ ։ Նույնական է նրանով, որ առարկայական առցանց մասնակցություն է ապահովվում սովորողի համար։ Իմ դպրոցը հարթակում առավելությունն այն է, որ այն առավել համակարգված է , ամբողջացված է որպես փաթեթ, ընտրությունն էլ որոշ չափով պարտադրված չէ տվյալ ամսվա-օրվա համար։ Առարկայական ֆլեշմոբերի դեպքում, ըստ օրացույցի, հստակեցված են ֆլեշմոբերի անցկացման օրերը՝ ըստ առարկաների։ Ֆլեշմոբերի դեպքում դժվարանում է նաև ստուգման գործընթացը, երբ մասնակիցը այդ պահին ինքը չի տեսնում իր պատասխանը, այլ նամակ է ստանում այդ մասին օրեր, շաբաթներ անց։ Մեծ մասամբ արդեն չի հիշում խնդրի , առաջադրանքի բովանդակությունը, ինչի արդյունքում մասնակցությունը, ստուգումը սկսում են կրել արհեստական բնույթ։
Առարկայական ֆլեշմոբերի առավելությունը վերը նշված հարթակի նկատմամբ այն է, որ ապահովվում է սովորող-դասավանդող որոշակի կապ։
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԱԼԻՔ
Տեսադասեր
Յութուբյան ալիք է, որում ներառված են կրթական բովանդակություն ունեցող տեսանյութեր՝ տեսադասերից մինչև տեսապատումներ։ Առանձնացնենք մի քանիսը՝ համապատասխան տարրական դասարանների առանձնահատկությունների․
- Հեքիաթն է կանչում
Թատերական ներկայացումների տեսափաթեթ է՝ անմիջապես թատրոնից։ Ապահովված են բեմը, կերպարները՝ սկսած հեղինակից։ Հատռկապես համավարակի պայմաններում որոշ չափով կարող են լրացնել թատրոնների բացը։ - Երգում են տիկնիկները
Տիկնիկային ներկայացումների տեսափաթեթ է։ - Տիկնիկների կախարդական աշխարհում
Բացահայտումներով լի է այս տեսաշարը։ Ամեն ինչ կիմանաք թատերական տիկնիկների, նրանց ստեղծման գործընթացի, թատերական դիմակների և այլնի մասին։ - Հեքիաթապատում ժեստերի լեզվով
Հրապարակված են նաև տեսանյութեր խուլ և համր երեխաների համար։ - Երաժշտական փաթեթ
- Առարկայական տեսանյութերի փաթեթ
Հարթակը հնարավորություն է ընձեռում մեկ փաթեթի օգնությամբ ծանոթանալ թանգարանների և գրադարանների պաշտոնական կայքերին կամ ֆեյսբուքյան էջերին՝ համապատասխանաբար տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն։