
Օր` նոյեմբերի 24
Ժամ՝ 09։15
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2.4 դասարան
Գործունեություն՝ «Սեբաստացու օրեր» նախագծային շաբաթվա ընթացքում կախազարդերի, ինքնաշեն խաղալիքների ստեղծում։ Արդյունքում ստեղծված աշխատանքները կցուցադրվեն և կվաճառվեն Հարիսայի ծեսին՝ նոյեմբերի 28-ին։
Համագործակցություն՝ Արուսյակ Մաթևոսյանի հետ
Նպատակը՝ սովորողի մոտ զարգացնել ստեղծագործական մտածողություն, Խմբում աշխատելու կարողություն: Նախագծի ընթացքում սովորողների հետ կստեղծենք հետաքրքիր ձեռքի աշխատանքներ (hand made) ՝ կրծքազարդեր, որոնք կներկայացվեն ցուցահանդես- տոնավաճառում։
- ծանոթություն նոր նյութերի, տեխնիկաների հետ
- ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն
- ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու, նվիրելու, վաճառելու կարողություն
- նոր և հետաքրքիր մտածելակերպի ձևավորում
Անհրաժեշտ նյութեր՝ նախշազարդ անձեռոցիկներ, գուաշ, փայտ, փայտի լաք, բուլավկաներ։
Ցուցահանդես-վաճառքը տեղի է ունենալու նոյեմբերի 28-ին։
Աղբյուրը՝ Արուսյակ Մաթևոսյանի բլոգ։