Ամենօրյա առարկայական հանձնարարությունները ՝ համապատասխան ֆիզիկական միջավայրում իրականացված գործունեության։ Այսինքն ամենօրյա նամակներով կստանաք լրացուցիչ աշխատանքները մաթեմատիկայից, մայրենիից և հայոց լեզվից։ Մնացյալ գործունեությունները ստորև՝ համապատասխան տեսանյութերի, նկարագրությունների։

Շախմատ
Շարունակում ենք ծանոթանալ շախմատի խաղաքարերին, դրանց դասավորությանը, խաղային առանձնահտկություններին, շախմատի պատմությանը։
Սովորիր, որպեսզի սկսենք ։

Ուսումնական նյութ՝ Ինչպե՞ս սկսել խաղը

Մարզական
Շարունակիր մարզվել այս տեսանյութերի օգնությամբ․

Նկարչություն

1․ Սովորում ենք նկարել կենդանիների
2․ Թղթի վրա ձախ կողմում պատկերում ենք մրգեր՝ վերևում գրելով անունները, ձախ հատվածում՝ բանջարեղեններ՝ կրկին գրելով անունները։
Նկարեցիր թղթի վրա, կեցցե՛ս։ Դե հիմա նույնը պատկերիր Paint ծրագրով և համեմատիր։
Աշխատանքներն ուղարկում ենք Viber-ին։

Տեխնոլոգիա

1․ Պատրաստում ենք բանջարեղեններ պլաստիրինից
2․ Գունավոր թղթերով, ձեռքի տակ եղած տարբեր միջոցներով ստացիր բանջարեղենների կամ մրգերի մի մեծ զամբյուղ։
Աշխատանքային ընթացքը տեսանկարահանիր կամ լուսանկարիր՝ ուղարկելով յութուբյան հղմամբ։
Լուսանկարները ուղարկում ենք Viber-ին։

Ես և շրջակա աշխարհը
Գուշակում-սովորում ենք բանջարեղենները
Սովորում ճանաչել վայրի և ընտանի կենդանիներին՝ դիտելով այս տեսանյութերը ։

Երաժշտություն
Ընտրի՛ր նշված երաժշտական կատարումներից մեկը, երգիր, տեսագրիր և ուղարկիր յութուբյան հղումը։

Մեր տանը դեմ` հասած գարի,
Քանի քաղեմ` հովը տանի:
Երկու կաքավ մեջ կըբանի`
Մեկն իմ յարիս շատ  նըմանի:
Քովի արտը` հասած ցորեն,
Պիտի քաղենք ութը օրեն,
Մեր ամբարներ  պիտի լեցվին,
Հատիկներով ոսկի նորեն:

Աշխատանքներն ուղարկվում են մինչ 20․11․2020։
Հեռավար ուսուցման փաթեթը կհրապարակվի դասարանական բլոգում՝ համապատասխան սովորողների կատարած աշխատանքների հղումների։