Լուսանկարը՝ Նատալի Գալստյանի

Ամենօրյա առարկայական հանձնարարությունները ՝ համապատասխան ֆիզիկական միջավայրում իրականացված գործունեության։ Այսինքն ամենօրյա նամակներով կստանաք լրացուցիչ աշխատանքները մաթեմատիկայից, մայրենիից և հայոց լեզվից։ Մնացյալ գործունեությունները ստորև՝ համապատասխան տեսանյութերի, նկարագրությունների։

Շախմատ
Շարունակում ենք ծանոթանալ շախմատի խաղաքարերին, դրանց դասավորությանը, խաղային առանձնահտկություններին, շախմատի պատմությանը։
Սովորիր, որպեսզի սկսենք խաղալ))

Մարզական
Շարունակիր մարզվել այս տեսանյութի օգնությամբ․

Նկարչություն
Թղթի վրա ձախ կողմում պատկերում ենք մրգեր՝ վերևում գրելով անունները, ձախ հատվածում՝ բանջարեղեններ՝ կրկին գրելով անունները։
Նկարեցիր թղթի վրա, կեցցե՛ս։ Դե հիմա նույնը պատկերիր Paint ծրագրով և համեմատիր։
Աշխատանքներն ուղարկում ենք Viber-ին։

Տեխնոլոգիա
Գունավոր թղթերով, ձեռքի տակ եղած տարբեր միջոցներով ստացիր բանջարեղենների կամ մրգերի մի մեծ զամբյուղ։
Աշխատանքային ընթացքը տեսանկարահանիր կամ լուսանկարիր՝ ուղարկելով յութուբյան հղմամբ։
Լուսանկարները ուղարկում ենք Viber-ին։

Ես և շրջակա աշխարհը
Գուշակում-սովորում ենք բանջարեղենները՝ դիտելով այս տեսանյութը ։

Երաժշտություն
Ընտրի՛ր նշված երաժշտական կատարումներից մեկը, երգիր, տեսագրիր և ուղարկիր յութուբյան հղումը։

Աշխատանքներն ուղարկվում են մինչ 14․11․2020։
Հեռավար ուսուցման փաթեթը կհրապարակվի դասարանական բլոգում՝ համապատասխան սովորողների կատարած աշխատանքների հղումների։