Նախագծի ընթացքում սովորողները, համապատասխան իրենց ընտանեկան դպրոցի առանձնահատկությունների, ընտրում են իրենց համար նախընտրելի գործունեությունը (նվազագույնը՝ երկուսը)։
Աշխատանքներն ուղարկվում են դասվարի էլ հասցեին կամ Viber-ին (լուսանկարները) (Armine.Mosvsiyan@mskh.am)։
Փաթեթը հրապարակվում է դասարանական բլոգում։

Նպատակը՝ 

Սովորողներին, նրանց ընտանեկան դպրոցներին ֆիզիկական և մեդիա միջավայրում հասանելի դարձնել կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը, մասնակիցը դարձնել կրթահամալիրյան ծեսերին, նպաստել դրանց տարածմանը։

Խնդիրները

  • բանավոր խոսքի զարգացում
  • անհրաժեշտ տեղեկություններ (ինֆորմացիա) հավաքելու հմտությունների զարգացում
  • հետազոտական, վերլուծական կարողությունների ձևավորում ու զարգացում (ծիսական գործառույթների ուսումնասիրություն)
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում

«Մի սեբաստացու պատմություն» և «Թթուդրիկ» ենթանախագծերից ընտրում եք նվազագույնը մեկական գործունեություն՝ համապատասխան ձեր նախասիրությունների։ ։

ՄԻ ՍԵԲԱՍՏԱՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

  • Ես սեբաստացի եմ
    Պատմիր սեբաստացիական քո պատմությունը։
    Ինչպե՞ս որոշեցիր սեբաստացի դառնալ, ի՞նչը քեզ գրավեց կրթահամալիրում, ինչո՞վ է այն տարբերվում քո իմացած դպրոցներից, պատմիր քո դասարանի, դասընկերներիդ, ուսուցիչներիդ մասին և այլն։
    Ընթացքը տեսանկարահանիր։
  • Գործի են անցնում փոքրիկ լրագրողները
    Ունես քո ընտանիքում, շրջապատում մարդիկ, ովքեր սեբաստացի շրջանավարտ են։ Անցկացրու նրանց հետ հարցազրույց, որի ընթացքում ուղղիր քեզ հուզող հարցերը կրթահամալիրի մասին՝ այդ կերպ բացահայտելով նրանց սեբաստացիական ուղին։ ։ Ընթացքը տեսանկարահանի կամ ձայնագրիր։
  • Սեբաստացիական իմ անկյունը
    Paint մեդիագործիքի օգնությամբ պատկերիր սեբաստացիականա քո սիրելի անկյունը/անկյունները՝ դասարան, բակ, միջանցք, ագարակ, լաբարատորիա և այլն։ Աշխատանքն ուղարկիր Viber հարթակով (չմոռանաս աշխատանքի վրա նշել նաև անունդ)։

ԹԹՈՒԴՐԻԿ

  • Ընտանեկան հարցազրույց
    Ըըըըմ, ի՜նչ համեղ է տատիկի պատրաստած թթուն։ Տեսնես ինչպե՞ս է այն պատրաստում։ Գուցե փորձենք բացահայտել միասին, հատկապես այն դեպքում, երբ դու էլ նախակրթարանում պատրաստել ես թթու։ Դե ինչ, վարի՛ր տատիկի կամ ընտանիքի այլ անդամների հետ հարցազրույց ներկայացնելով, թե ինչպես են ընտանիքում պատրաստում թթու, որտեղից են սովորել, ինչ է անհրաժեշտ պատրաստման  համար, որքան ժամանակ է պետք և այլն։ Ընթացքը տեսանկարահանիր։
  • Թթվային արկածներ (հորինուկներ)
    Իսկ դու գիտե՞ս, որ թթուդրեքի ծեսին անպայման ներկա են լինում չարաճճի Գազարը, մեծամիտ Կաղամբը, գեղեցկուհի տիկին Ծաղկակաղամբը, փոքրիկ Պղպեղիկները, տիկին Լոլիկը, պարոն Վարունգը և այլք։ Իսկ որտե՞ղ են նրանք ապրում, ինչով են զբաղվում, ի՞նչ նախասիրություններ ունեն, կպատմես դու՝ ստեղծելով հորինուկ։ Այդ հարցում քեզ կօգնի այս փաթեթը՝ Թթվային արկածներ։
  • Թթվային արկածներ (մեդիագրագիտություն)
    Ի՜նչ հետաքրքիր հորինուկ ստացվեց քեզ մոտ, կեցցե՛ս )))
    Համապատասխան հորինուկիդ՝ ստեղծիր մեդիաէջ Paint ծրագրի օգնությամբ։
    Աշխատանքն ուղարկիր Viber հարթակով (չմոռանաս աշխատանքի վրա նշել նաև անունդ)։
  • Թթվային ֆոտոպատում
    Օգտագործելով թթուդրիկի համար անհրաժեշտ պարագաները, բանջարեղենները՝ իրականացրու լուսանկարչական պլեներ՝ դիտարկելով բանջարեղենները, դրանց դիրքը փոքրիկ լուսանկարչի տեսանկյունից։
    Աշխատանքներն ուղարկիր Viber հարթակով։

Նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված` տեսագրված, նկարահանված, ձայնագրված նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում։