
Իրականացման վայր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ Ուսումնական Ագարակ
Օր՝ հոկտեմբերի 9։
Ժամը՝ 11։00-13։20։
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի 2/4 դասարանի սովորողներ։
Խնդիրներ
- տարածքի ճանաչում, գնահատում, խնամք
- կենդանիների ճանաչում, գնահատում, խնամք
- ուսումնական Ագարակի դերի ու նշանակության դիտարկում, քննարկում
- անհրաժեշտ աշխատանքի դիտարկում, գնահատում
- սովորողի կողմից տարվող աշխատանքների դիտարկում, ինքնաճանաչում, սեփական հնարավորությունների բացահայտում
- սովորղ-բնություն անմիջական կապի ամրապնդում
- կենդանու ճանաչում
- կենդանիների հետ տարվող խնամք
- ձիավարությունը որպես ֆիզիկական-հոգևոր էական բաղադրիչ
Նպատակ՝
- ձիավարության հմտությունների ձեռքբերում
- սեբաստացիական միջավայրի ճանաչում-ուսումնասիրություն
Անհրաժեշտ պարագաներ․
- Արևային գլխարկ
- Աղբի տոպրակներ, ձեռնոցներ
- Հիգիենայի պարագաներ (ախտահանիչ, թաց և չոր անձեռոցիկներ)
Ակնկալվող արդյունք
- մաքուր, խնամված կենսամիջավայր
- մաքուր, խնամված կենդանիներ
- սովորողի ինքնաբացահայտման հնարավորություն
- սովորղ-բնություն անմիջական կապի ամրապնդում
Ամփոփումը՝ սովորողների բլոգներում։