Մեկնում՝ հոկտեմբերի 3-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Ժամը՝ 09:00-ին
Վերադարձ՝ 
հոկտեմբերի 4-ին, Սուրբ Երրորդության բակ
Ժամը՝ 19:30

Նախագիծ՝


Մասնակիցներ՝
 Արևմտյան և Արևելյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ:
Նախագիծը համատեղ կիրականացնենք Հարավային դպրոցի հետ՝ բարձունքը և ճամփորդական երկրորդ օրը միասին լինելով:

Նախագիծը համակարգող դասավանդողներ՝ 
Սոնա Փափազյան
Արմինե Մովսիսյան
Արինա Թումասյան
Սեդա Թևանյան


Նպատակ՝

  • «Անկախության օրը բարձունքին» կրթահամալիրյան շուրջատրյա նախագծով հաղթահարել Արմաղան լեռան բարձունքը:
  • Այցելել ՀՀ ամենամեծ գյուղ՝ Վարդենիկ, ծանոթանալ գյուղի առօրյային, մշակութային առանձնահատկություններին, կատարել բանավահավաքչական աշխատանք, լուսանկարչական պլեներ:
  • Դիտարկել Արգիճի և Վարդենիս գետերը, կատարել էկո աշխատանք՝ գետերի ափերը մաքրելով պլաստիկից և պոլիէթիլենային տոպրակներից:
  • Քայլարշավով այցելել Վարդենիկի ձոր, այցելել խոնարհված սրբավայրեր: Նախագիծը ճանաչողական լայն ընդգրկում ունի: Բարձունքի ֆիզիկական հաղթահարմանը հաջորդելու է մշակութային ճանաչում և ծանոթություն բնակիչների հետ:


Նախագծի ընթացք՝
Նախապատրաստական աշխատանքը կատարվում է դպրոցում-տանը. սովորողները ծանոթանում են նախագծին, սկսում աշխատել դրա շուրջ՝ կատարելով որոնողական, հավաքագրման աշխատանքներ  իրենց բլոգներում:

  • Ուսումնասիրման ենթակա վայրեր՝
  •  Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղ
  • Սևանա լիճ
  • Վարդենիս և Արգիճի գետեր
  • Արմաղան բարձունք
  • Երևան-Արմաղան-Վարդենիկ քարտեզագրում, եղանակային պայմաններ
  • Տարածաշրջանի մշակաբույսեր, էնդեմիկներ

Պայմանավորվածություններ՝
Վարդենիկ գյուղում մի խմբի գիշերակացը կազմակերպվելու է Հակոբ Թորոսյանի հայրական տանը:

  1. «Սարերի բարիք» սոցիալակն ձեռնարկության նպատակը բնության տված բույսերի ճանաչումն է, մշակումը և մթերումը անմիջապես գյուղացուց: «Ոսկին միայն սարերի տակ չէ, այլև սարերի վրա»,- նշում է Արտուշը: Քաջածանոթ լինելով նրա ծավալած գործունեությանը՝ ցանկանում եմ, որ սեբաստացիները նույնպես ականատեսը լինեն ձեռնարկության աշխատանքին և սարերից հավաքված բարիքների ճիշտ օգտագործման կազմակերպմանը: Այս կերպ հիմքը կդրվի գարնանը նախատեսվող ծրագրի, ըստ որի սեբաստացին ինքը գյուղացու հետ կհաղթահարի բարձունքը, կճանաչի սարերի տված բույսն ու իր ձեռքով կհավաքի՝ մշակման առանձնահատկություններն ու փաթեթավորումն էլ սովորելով Վարդենիկի կրթահամալիրի սովորողներից:


Մարզական՝
 Մարզական, էստաֆետային խաղերի, վարդենիկցիների հետ ընկերական մարզական խաղերի պատասխանատուն է Արինա Թումասյանը:

Երաժշտական՝
Աշխատանքների կազմակերպման պատասխանատու՝ Սեդա Թևանյան

Երթուղու նկարագրություն՝
Երևան- Աբովյան-Չարենցավան-Հրազդան-Սևան- կանգառ Հրազդան գետի ակունքի մոտ- Հայրավանք-Գավառ-Երանոս-Ներքին Գետաշեն-Մադինա-Արմաղան- Մադինա-Գեղհովիտ-Մարտունի- Վարդենիկ

Անհրաժեշտ իրեր ճամբարի համար՝

1.Առաջին օրվա սնունդ՝  նախաճաշի բրդուճներ, միրգ:
2.Ջուր` 1լ` անհատական շշով
3.Հարմար ուսապարկ՝ երկու ուսով` քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար (առաջին օրվա սնունդը և ջուրը դնում ենք այս ուսապարկում, հագուստ միայն տաք ժակետ կամ բաճկոնը լինի, որ կարողանանք բարձրացնել)
4.Անհատական ճամփորդական սպասք (ափսե, խորը ափսե, բաժակ, գդալ, պատառաքաղ՝ այս բոլորը ամուր պլաստիկից)
5. Աղբի տոպրակներ/3-5 հատ/, ձեռնոց
6. Տաք հագուստ 3 օրվա համար, լողազգեստ, սրբիչ՝ ցամքոց (տաք հագուստ անպայման,  աշնանային  տաք բաճկոն), գիշերազգեստը երկարաթև, տաք գուլպաներ, տաք զուգագուլպա, հողաթափեր
7. Քնապարկ
8.Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ,անձեռոցիկ՝ թաց և չոր
9.Սպորտային կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/ որոնցից մեկն անպայման լինի հարմար քայլարշավին, չսահող, տաք, կարող եք նաև աշնանային կոշիկներ վերցնել/
10.Անձրևապաշտպան բաճկոն, անձրևանոցը սարերում չի կարելի
11. Լապտեր
12.Արևապաշտպան գլխարկ, ակնոց, արևապաշտպան քսուք՝ պարտադիր, մոծակների խայթոցի դեմ դեղ-քսուք
13. Գնդակ, բատմիտոն, շախմատ, գիրք, ինտելեկտուալ խաղեր, հեռադիտակ
14․ Բարձր տրամադրություն )))

Սեպտեմբերի 21

09:00- Մեկնում Սուրբ Երրորդության բակից
10:00-Կանգառ Հրազդան գետի ակունքի մոտ
12:00- Վերելք Արմաղան լեռ
16:00- Իջնունք
18:00-Մեկնում Վարդենիկ
19:00-Տեղավորում գիշերակացի
20:00- Ընթրիք
21:00- Օրվա տպավորությունների ամփոփում
22:30-Քուն

Սեպտեմբերի 22
08:00- Վերկաց
08:30- Նախավարժանք
09:00-Նախաճաշ
09:30-Միջավայրի խնամք
10:00- Այց  Սարերի բարիք սոցիալական ձեռնարկության սառնարան և չորանոց, վարպետության դաս՝ ծանոթացում մշակաբույսերին, փաթեթավորում սեփական ձեռքերով, համագործակցության հաստատում, փոխայցի պայմանավորվածություն
11:00-Միասնական քայլարշավ գյուղում, ծանոթացում Վարդենիկ գյուղի մշակույթին, բանահավաքչություն, լուսանկարչական պլեներ
12:00-քայլք դեպի Վարդենիկի ձոր բլրային հատվածով, այցելություն անձեռակերտ Քարե ամրոց, Իշխանաց վանք
13:00-Ընդմիջում բրդուճներով
13:30- Լող Վարդենիս գետում
14:00-Ազգային խաղերը ձորում՝ գետի հովտում
15:00-քայլք ձորով դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Արտաշեսյան սահմանաքարերի, եկեղեցական խորշերի դիտում,  խաչքարերի ուսումնասիրություն
16:00-Վերադարձ բնակության վայր
17:00- Մեկնում
18:00-Հայրավանք
19:30- Ժամանում Երևան

Անհրաժեշտ գումար՝
Սնունդ
Ճանապարհածախս
Ընդհանուր՝
Երթուղուն վճարվող գումար՝

Մասնակիցներ՝