
Նպատակը
Սովորողների ինքնաճանաչման, ներանձնային հնարավորությունների բացահայտման միջոցով նպաստել միջավայրի յուրացմանը, անհրաժեշտ փոխհարաբերությունների՝ սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ հաստատմանը, ինչի շնորհիվ կզարգանան սովորողների ինքնուրույնությունն ու ինքնարտահայտման հմտությունները: Ինչպես նաև,
սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝
դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:
Խնդիրները
- բանավոր խոսքի զարգացում (հաղորդակցում, ինքնաարտահայտում, լեզվական ճիշտ և գրագետ միջավայրի ստեղծում )
- ներկայանալու, ծանոթ մարդկանց ներկայացնելու ունակության
- ձևավորում
- անհաժեշտ ինֆորմացիա հավաքելու հմտությունների ձևավորում ու զարգացում․
- հարցեր տալու ու հարցազրույց վարելու (հարց ու պատասխան, թեմայի առաջքաշում, դիմացինի հետ հաղորդակցվելու ճիշտ կարողություն) հմտությունների ձևավորում ու զարգացում.
- պատմելու, վերապատմելու ունակության զարգացում
- ստեղծագործական երևակայության զարգացում
- մաթեմատիակական հասկացությունների ձևավորում
- մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորում
- անձնական հիգենիա
- հաղորդակցական հմտությունների զարգացում.
- համագործակցային հմտությունների զարգացում.
- ստեղծագործական երևակայության զարգացում:
Տևողությունը՝ սեպտեմբերի 7-սեպտեմբերի 27 (երկուսից երեք շաբաթ):
Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, մարմնամարզական դահլիճ, տուն (ընտանիք), մեդիատիրույթ (բլոգ, ենթակայք, կայք):
Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, մարմնամարզական դահլիճ, տուն (ընտանիք), մեդիատիրույթ (բլոգ, ենթակայք, կայք):
Լեզվագործունեություն
Պատումներ, զրույց-քննարկումներ
- Ողջույն, ես եմ
- Իմ ընտանիքը
- Ում անունն է իմ անունը
- Երբ ես փոքր էի
- Մայրիկիս, հայրիկիս մասնագիտությունները
- Իմ տատիկն ու պապիկը
- Իմ սիրելի խաղալիքը
- Իմ սիրած գույնը, միրգը, կերակուրը…
- Ես նման եմ…
- Ես ուրախանում եմ, երբ…
- Ես տխրում եմ, երբ…
- Ես կարողանում եմ
Մաթեմատիկական գործունեություն
Ես կարողանում եմ հաշվել, չափել, կշռել, համեմատել
- ընտանիքի անդամներին ըստ հասակի, ըստ տարիքի, ըստ սեռի
- մեր տունը դպրոցին մոտ է կամ հեռու
- շենքի հարկերը, սենյակների քանակը
- քանի ոտնաչափ է իմ ննջասենյակը
- քանի թիզ է իմ անկողինը, նոթբուքը, գրասեղանը
- քանի մատնաչափ են իմ, մայրիկիս, տատիկիս, քույրիկիս մազերը
- հասակաչափով հասակներն ենք չափում
Բնագիտական գործունեություն
- Իմ մարմնի մասերը
- Հետազոտություն խոշորացույցով
Տեխնոլոգիա-խոհանոցային գործունեություն
- Մրգային կերպարներ, աղցան
- Բանջարեղենային կերպարներ, աղցան
Կավով ծեփել
- ընտանիքի անդամներին
- սիրած միրգը և բանջարեղենը
- սիրած խաղալիքը
Մեդիատեխնոլոգիա
(Ծանոթացում paint նկարչական ծրագրի աշխատանքային գործիքներին,
դրանց կիրառում, նկարների ստեղծում)
Ես կարողանում եմ paint ծրագրով նկարել
- Ես այսպիսին եմ
- Իմ ընտանիքը
- Իմ սիրելի խաղալիքը
- Իմ սիրած գույնը, միրգը
- Ես նման եմ
- Ես ուրախանում եմ
Նախագծի ընթացքում օգտագործվող թվային միջոցներ`
- էլեկտրոնային գրատախտակ
- նեթբուք
- ձայնագրիչ
- թվային ֆոտոապարատ
Արդյունքը կհրապարակվի մեր դասարանական բլոգում, դասարանական խմբում։
(ստեղծվում են լուսանկարներ և paint ծրագրով նկարների ֆոտոշարեր, աուդիո և
վիդեո նյութեր):