սեպտեմբերի 1․ գիտելիքի, գրի և դպրության օր

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, սեբաստացիներն ընտանիքով, նախագծային խմբով գրոհում են հայրենի բարձունքները, անցնում են քաղաքի ցուցասրահ-թանգարաններով, հուշարձաններով, տեսարժարան վայրերով, իսկական գիտելիքի ֆլեշմոբ անում՝ որպես կարգապահ ուսումնական աշխատանք։

ՍՈւՐՀԱՆԴԱԿ

ընտանեկան նախագիծ # 1
 ընտանեկան-ճամփորդական նախագծեր

Սեբաստացի սիրելի ընտանիք, սեպտեմբերի 1-ին կարող եք մեկնել ուսումնական-ընտանեկան ճամփորդության, հաղթահարել ձեր նախընտրած բարձունքը, գիտելիքի օրվա առթիվ ուղղել ձեր խոսքը հաղթահարված բարձունքից, հանդես գալ միասնական ընթերցանությամբ, երգ ու պարով։ Նախապես ընտրեք բարձունքը, ուսումնասիրեք ճանապարհը, որոշ տեղեկություններ հավաքեք տվյալ տեղանքի, վայրի մասին, նախապատրաստեք ճամփորդական պայուսակը՝ անհրաժեշտ իրերով։
Կարող եք օգտվել հայրենագետ Իվետա Ջանազյանի ճամփորդական-մեթոդական ուղեցույցից։
Պատրաստած տեսանյութը հրապարակել Youtube-ում, հղումն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին:
Հ․գ․ Ընկեր Արմինեն կհաղթահարի Արագածի բարձունքը, իսկ դու՞։

ընտանեկան նախագծեր # 2
այցելություններ թանգարաններ, գրադարաններ, թատրոններ, ցուցասրահներ, գրախանութներ․․․

Այդ օրը առաջարկում ենք այցելել մշակութային օջախներ (թանգարաններ, գրադարաններ, թատրոններ, ցուցասրահներ…), պատմել, ներկայացնել այդ վայրը:

Օնլայն թանգարանների ցանկ՝

Գաֆեսճյան արվեստի կենտրոն
Մարտիրոս Սարյանի թանգարան
Հովհաննես Թումանյանի թանգարան
Խնկո-Ապոր անվան մանկական ազգային գրադարան
Ազգային պատկերասրահ

Այդ օրը առաջարկում ենք այցելել գրախանութներ, սովորողի հետ միասին ընտրել ու նրան նվիրել գիրք (հանրագիտարան, բառարան, բնագիտական գրքեր, հեքիաթներ…): Տեսանյութում պատմել օրվա մասին, ներկայացնել գիրքը, ընտանիքի անդամներով հատվածներ ընթերցել այդ գրքից: Տեսագրությունը հրապարակել Youtube-ում, հղումն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին: Չմոռանալ փոխանցել օրվա տրամադրությունը, տպավորությունները, ինչպես նաև շնորհավորել:

Գրախանութների, գրքերի առաջարկվող ցանկ

ընտանեկան նախագծեր # 3
այցելություններ երևանյան, երևանամերձ այգիներ, պուրակներ․․․

Սիրելի ընտանիքներ, առաջարկում ենք այդ օրը երևանյան, երևանամերձ այգիներում, պուրակներում մարզական քայլքով, հեծանվաերթով, երաժշտական, նկարչական պլեներով տոնական դարձնել սեպտեմբերի 1-ը։ Պատրաստած տեսանյութը հրապարակել Youtube-ում, հղումն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին:

Աղբյուրը