Ուսումնական գործընթացի կազմակերպումը ֆիզիկական հարթակում
(ընտանեկան դպրոցների առաջարկները)

Սեպտեմբերը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում (ուղեցույց)

Կրթահամալիրի 2-5 տարեկանների զարգացման խմբերը

շարունակում են իրենց աշխատանքը ֆիզիկական միջավայրում՝ ըստ ծնողների համաձայնության: խմբերը գործում են բացօթյա, հիգինեիկ միջավայրում՝ պահպանելով պարետի հաստատած անվտանգության կանոնները: Ծնողի (օրինական ներկայացուցի) որոշմամբ սովորողը կարող է մնալ ընտանիքում: Համապատասխան խմբի դաստիարակը մեթոդական, օգնություն է ցուցաբերում ծնողին, նրան տրամադրում ուսումնական նյութեր:

5 տարեկանների խմբի սանը

կարող է ընտրել առկա, ընտանեկան կամ առկայի և ընտանեկանի զուգադրումը:Առկա ձևի ընտրության դեպքում սանը, սահմանված կարգով, մասնակցում ֆիզիկական միջավայրում պարապմունքների: Պարապմունքները կազմակերպվում են բացօթյա, կամ անընդհատ օդափոխվող տարածքում՝ հիգիենիկ միջավայրում, պահպանելով պարետի հաստատած անվտանգության կանոնները: Ընտանեկան ձևի ընտրության դեպքում սովորողը աշխատում է տանը՝ միայնակ, տան անդամների հետ: Խմբի ղեկավար դասվարը ընտանեկան դպրոցին ցուցաբերում է մեթոդական օգնություն, ապահովում ուսումնական նյութերով: Առկա և ընտանեկանի զուգադրման դեպքում սանը իր ծնողի հետ ընտրում է պարապմունքները, որոնց մասնակցելու է առկա:
Խմբի ղեկավար դասվարը աշխատանքայի բոլոր օրերին լինում է ֆիզիկական միջավայրում:

6 տարեկանների խմբի սովորողը

կարող է ընտրել առկա, ընտանեկան, հեռավար կամ առկայի և ընտանեկանի զուգադրումը: Առկա ձևի ընտրության դեպքում սովորողը, սահմանված կարգով, մասնակցում է ֆիզիկական միջավայրում պարապմունքների: Պարապմունքները կազմակերպվում են բացօթյա, կամ անընդհատ օդափոխվող տարածքում՝ հիգիենիկ միջավայրում, պահպանելով պարետի հաստատած անվտանգության կանոնները: Ընտանեկան ձևի ընտրության դեպքում սովորողը աշխատում է տանը՝ միայնակ, տան անդամների հետ: Խմբի ղեկավար դասվարը ընտանեկան դպրոցին ցուցաբերում է մեթոդական օգնություն, ապահովում ուսումնական նյութերով: Առկա և ընտանեկանի զուգադրման դեպքում սանը իր ծնողի հետ ընտրում է պարապմունքները, որոնց մասնակցելու է առկա: Հեռավար ձևի ընտրության դեպքում դասավանդողը սովորողին ապահովում է ուսումնական նյութերով, նրա հետ կազմակերպում պարապմունքներ:
Դասվարը աշխատանքայի բոլոր օրերին լինում է ֆիզիկական միջավայրում:

2-3-րդ դասարանի սովորողը

կարող է ընտրել առկա, ընտանեկան, հեռավար կամ առկայի և ընտանեկանի զուգադրումը: Առկա ձևի ընտրության դեպքում սովորողը, սահմանված կարգով, մասնակցում է ֆիզիկական միջավայրում պարապմունքների: Պարապմունքները կազմակերպվում են բացօթյա, կամ անընդհատ օդափոխվող տարածքում՝ հիգիենիկ միջավայրում, պահպանելով պարետի հաստատած անվտանգության կանոնները: Ընտանեկան ձևի ընտրության դեպքում սովորողը աշխատում է տանը՝ միայնակ, տան անդամների հետ: Խմբի ղեկավար դասվարը ընտանեկան դպրոցին ցուցաբերում է մեթոդական օգնություն, ապահովում ուսումնական նյութերով: Առկա և ընտանեկանի զուգադրման դեպքում սանը իր ծնողի հետ ընտրում է պարապմունքները, որոնց մասնակցելու է առկա: Հեռավար ձևի ընտրության դեպքում
դասավանդողը սովորողին ապահովում է ուսումնական նյութերով, նրա հետ կազմակերպում պարապմունքներ:
Դասվարը աշխատանքայի բոլոր օրերին լինում է ֆիզիկական միջավայրում:

4-5-րդ դասարանի սովորողը

կարող է ընտրել առկա, ընտանեկան, հեռավար կամ առկայի և ընտանեկանի զուգադրումը: Առկա ձևի ընտրության դեպքում սովորողը, սահմանված կարգով, մասնակցում է ֆիզիկական միջավայրում պարապմունքների: Պարապմունքները կազմակերպվում են բացօթյա, կամ անընդհատ օդափոխվող տարածքում՝ հիգիենիկ միջավայրում, պահպանելով պարետի հաստատած անվտանգության կանոնները: Ընտանեկան ձևի ընտրության դեպքում սովորողը աշխատում է տանը՝ միայնակ, տան անդամների հետ: Սովորողի անհատական ուսումնական պլանով որոշված դասընթացները վարողները ընտանեկան դպրոցին ցուցաբերում են մեթոդական օգնություն, ապահովում ուսումնական նյութերով: Առկա և ընտանեկանի զուգադրման դեպքում սանը իր ծնողի հետ ընտրում է պարապմունքները, որոնց մասնակցելու է առկա: Հեռավար ձևի ընտրության դեպքում սովորողի անհատական ուսումնական պլանով որոշված դասընթացները վարողները սովորողին ապահովում է ուսումնական նյութերով, նրա հետ կազմակերպում պարապմունքներ:
Դասավանդողները աշխատանքային բոլոր օրերին լինում են ֆիզիկական միջավայրում, կազմակերպում ուսումնական դասացուցակով որոշված պարապմունքները:

6-12-րդ դասարանի սովորողը

Քոլեջի սովորողը

կարող է ընտրել առկա, ընտանեկան, հեռավար կամ առկայի և ընտանեկանի զուգադրումը: Առկա ձևի ընտրության դեպքում սովորողը, սահմանված կարգով, մասնակցում է ֆիզիկական միջավայրում պարապմունքների: Պարապմունքները կազմակերպվում են բացօթյա, կամ անընդհատ օդափոխվող տարածքում՝ հիգիենիկ միջավայրում, պահպանելով պարետի հաստատած անվտանգության կանոնները: Ընտանեկան ձևի ընտրության դեպքում սովորողը աշխատում է տանը՝ միայնակ, տան անդամների հետ: Սովորողի անհատական ուսումնական պլանով որոշված դասընթացները վարողները ընտանեկան դպրոցին ցուցաբերում են մեթոդական օգնություն, ապահովում ուսումնական նյութերով: Առկա և ընտանեկանի զուգադրման դեպքում սանը իր ծնողի հետ ընտրում է պարապմունքները, որոնց մասնակցելու է
առկա: Հեռավար ձևի ընտրության դեպքում սովորողի անհատական ուսումնական պլանով որոշված դասընթացները վարողները սովորողին ապահովում է ուսումնական նյութերով, նրա հետ կազմակերպում պարապմունքներ:Սովորողը իր ուսումնական պլանով որոշված գործնական պարապմունքներին մասնակցում է ֆիզիկական միջավայրում:Դասավանդողները աշխատանքային բոլոր օրերին լինում են ֆիզիկական միջավայրում, կազմակերպում ուսումնական դասացուցակով որոշված պարապմունքները: