
Մեկնում՝ օգոստոսի 30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Ժամը՝ 08:00-ին
Վերադարձ՝ նույն օրը, Սուրբ Երրորդության բակ
Ժամը՝ 20:00
Երթուղի՝
Աբովյան-Սևան-Գավառ-Մարտունի-Արծվանիստ-Վարդենիկ
Նպատակ`
հայրենագիտական ճամփորդություն, ծանոթություն մեր ծննդավայրերին, մշակույթին, ընտանիքին և տարածքին:
Երթուղու շրջանակներում այցելություն՝
- Հայրավանք եկեղեցի
- Այցելություն Սբ. Աստվածածին եկեղեցի (Արծվանիստ)
- Վանեվան եկեղեցական համալիր (Արծվանիստ)
- Իշխանանց վանք (Վարդենիկ)
- Սուրբ Աստվածածին եկեղեցի (Վարդենիկ)
Հիմնական կանգառներ
- Արծվանիստ համայնք
համակարգումը՝ Ազնիվ Մանուկյանի - Վարդենիկ համայնք
համակարգումը՝ Արմինե Մովսիսյանի
Ընդհանուր նկարագրություն
- 08։00՝ մեկնում Սուրբ Երրորդության բակից
- 09։30՝ կանգառ Հայրավանքում
- 10։00՝ ելք Հայրավանքից
- 11։00՝ մուտք Արծվանիստ
(ընթացքը՝ համապատասխան Ազնիվ Մանուկյանի նախագծի)
դիմավորում Արծվանիստ և Ծովինար գյուղերի մեջտեղում գտվող Արփա գետի մոտ, կանգառ Սևանի և Արփայի հանդիպման վայրում, Ռուսա 2-րդի սեպագիր արձանագրության հուշակոթողի դիտում - 11:30՝ այցելություն «Ժամ» (կիսաքանդ եկեղեցի)
- 12:00՝ այցելություն Սբ. Աստվածածին եկեղեցի, քայլք ձորով
- 13:00՝ այցելություն Վանեվան եկեղեցի (հանդիպում տեղի քահանայի հետ, Սևանի սիգի (խորոված) համտես, երգ ու պար ձորում՝ գետի ափին)
- 14։00՝ ելք Արծվանիստից
- 14։15՝ մուտք Վարդենիկ
(ընթացքը՝ համապատասխան Արմինե Մովսիսյանի նախագծի) - 14։20՝ այցելություն GAPE ընկերության խմորեղենի արտադրամաս (գաթայի համտես, սուրճի հյուրասիրություն)
- 15։00՝ այցելություն «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության սառնարան և չորանոց, ծանոթություն ձեռնարկության հիմնադիր Արտուշ Խաչատրյանի հետ՝ ծանոթացում մշակաբույսերին, համագործակցության հաստատում, փոխայցի պայմանավորվածություն
- 15։30՝ քայլք դեպի Մովսիսյանների տուն (ծանոթություն, խորովածի պատրաստման ծես հազարաշեն հացատան թոնիրում, համտեսը՝ ձորում)
- 16:30` քայլք դեպի Վարդենիկի ձոր (բլրային հատվածով), այցելություն անձեռակերտ Քարե ամրոց, Իշխանանց վանք, զբոսանք գետի ափին, խորովածի, գյուղական բերք ու բարիքի համտես
- 18։30՝ այցելություն Սուրբ Աստվածածին եկեղեցի, Արտաշեսյան սահմանաքարերի, եկեղեցական խորշերի դիտում
- 19։00՝ մեկնում Երևան
Մասնակիցներ՝
ՍԵԲԱՍՏԱՑԻՆԵՐ ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ
Անհրաժեշտ է միմիայն բարձր տրամադրություն ու երգեցիկ անուշ ձայներ))
Հ․գ․ չմոռանաք երեկոյան տաքուկ հագուստ
Նկարաշար Արծվանիստից
Ռուսա 2-րդի սեպագիր արձանագրության հուշակոթող Վանեվան եկեղեցի Վանեվան եկեղեցի Ժամ (կիսաքանդ եկեղեցի) Սբ. Աստվածածին եկեղեցի
Սեբաստացի Մարկ Վարդանյանը (Արևմտյան դպրոց, 4-րդ դաս․) Վարդենիկի մասին
Սոնա Փափազյանի հավես տեսանյութը Վարդենիկից
Նկարաշար Վարդենիկից
Քարե ամրոց Ձորը՝ Իշխանանց վանքից Իշխանանց վանք Իշխանանց վանք Վարդենիս գետը Վարդենիկի ձոր Բույրը Դեղինը վայ, գտա՜ Վայրի՜ Անուշ լինի Մեղվապատում Սևանի փեշին՝ Վարդենիկ գյուղ Գունապատում Գունապնակ Սարերին կարոտ Սարերի բույրը Պաղ աղբյուր Վարդենիկը հարավից, ձորի կիրճից Վարդենիկը՝ հարավից Սարերի բարիք սոցիալական ձեռնարկություն Սարերի բարիք սոցիալական ձեռնարկություն Վարդենիկի ձոր